Բիսմարկի հուշարձան (Համբուրգ)

Բիսմարկի հուշարձանը Համբուրգում

Բիսմարկի հուշարձան (գերմ.՝ Bismarck-Denkmal), Օտտո ֆոն Բիսմարկին նվիրված հուշարձան Գերմանիայի Համբուրգ քաղաքի Սուրբ Պաուլի թաղամասում։ Այն ամբողջ աշխարհում Բիսմարկին նվիրված 250 հուշարձաններից մեկն է։ Հուշարձանը գտնվում է Համբուրգի նավահանգստի ծովապատնեշի մոտ՝ Elbhöhe-ում։ Հուշարձանի ճարտարապետը Յոհան Էմիլ Շաուդտն է, քանդակագործը՝ Հյուգո Լեդերերը։

Picto infobox architecture.png
Բիսմարկի հուշարձան (Համբուրգ)
Hamburg-090613-0384-DSC 8481.jpg
'
Կոորդինատներ53°32′55″ հս․ լ. 9°58′18″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԳերմանիա, Համբուրգ
Կառուցվել է1906, հունիսի 2
Շինության ձևըհուշարձան
Կառուցել էճարտարապետ՝ Յոհան Էմիլ Շաուդտ
քանդակագործ՝ Հյուգո Լեդերեր

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանի տեղում նախկինում եղել է Elbpavillon ռեստորանը, որը 1901 թվականին քանդվել է։ Քաղաքապետ Յոհան Գեորգ Մյոնկեբերգը ստեղծել է քաղաքացիների հանձնաժողով՝ այդ վայրում հուշարձան տեղադրելու համար։

Բիսմարկի հուշարձանի արժեքը կազմել է 500000 գերմանական ոսկե մարկ[1]։ Շինարարությունն ավարտվել է 1906 թվականին[2]։

ՃարտարապետությունԽմբագրել

 
Բիսմարկի հուշարձանի ճակատային տեսք, 2016 թ

Հուշարձանն ունի 35 մետր բարձրություն, կշռում է 600 տոննա և համարվում է աշխարհում Բիսմարկի ամենախոշոր հուշարձանը։

Հուշարձանի պատվանդանին պատկերված համալիրը ներկայացնում է Վեվելսբուրգի Սև արևի պատկերը, որի կենտրոնում արևի անիվն է, սվաստիկաներ և գրություն՝

  Մեծ հարցերը զրույցներով չեն լուծվի, այլ երկաթով և արյունով։
- գերմ.՝ Nicht durch Reden werden große Fragen entschieden, sondern durch Eisen und Blut[2][3]
 


Նախագծողները հուշարձանի տակ ստեղծել են գետնադամբարանի մի մեծ ցանց։ 1939-1940 թվականների ընթացքում դրանք դարձել են օդային հարձակումներից ապաստան՝ պաշտպանելով մինչև 650 մարդ[2]։ Ճարտարապետի կողմից գետնադամբարանների ստեղծման մտադրությունը մնում է անհայտ, և հուշարձանի ամբողջ ներքին հատվածն այլևս հասանելի չէ անվտանգության նկատառումներից ելնելով։ 1970-ական թվականներին Գերմանիայում օկուպացիայի ընթացքում բրիտանական բանակում ծառայող մի զինվոր հայտնաբերել է Բիսմարկի հուշահամալիրի տակ գտնվող թունելը, որը տանում էր դեպի նացիստական ապաստարան։ Նա կապ է հաստատել «Daily Mirror» թերթի հետ և նրանք կապվել են Համբուրգում բումիստերի հետ։ Թունելն ուսումնասիրելուց հետո այն փակել են:[փա՞ստ]

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Wiborg Susanne (դեկտեմբերի 17, 2008)։ «Der größte Bismarck der Welt» [The world's largest Bismarck] (German)։ Die Zeit։ Վերցված է 2009-11-18 
  2. 2,0 2,1 2,2 Hirschbiegel Thomas (հուլիսի 20, 2006)։ «Der Titan vom Kiez wird 100» [The titan of the Kiez is 100]։ Hamburger Morgenpost (German)։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 20, 2006-ին։ Վերցված է հունվարի 15, 2017 
  3. «Braune Lichtmenschen. Anmerkungen zum Heidentum in rechtsextremen Szenen» [Light Brown People: Paganism in the extreme Right] (German)։ Brandenburg State Office for Political Education։ Արխիվացված է օրիգինալից January 13, 2007-ին 

ԳրականությունԽմբագրել

  • Jörg Schilling: Distanz halten - Das Hamburger Bismarckdenkmal und die Monumentalität der Moderne, Wallstein-Verlag, Göttingen 2006, ISBN 3-8353-0006-7.

Արտաքին հղումներԽմբագրել