Վեվելսբուրգ (գերմ.՝ Wewelsburg), Վերածննդի շրջանի ամրոց Գերմանիայում, Բյուրենից արևելք, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի տարածքում։ Այսօր առաջին հերթին հայտնի է որպես թանգարան և էսէսական սպաների գաղափարախոսական պատրաստման դպրոց, որի հետ կապված են շատ լեգենդներ։ Թանգարանն ամրոցի տարածքում բացվել է 1980-ական թվականներին։ Ներկայում Վեվելսբուրգի տարածքում գտնվում է երեք կառույց՝

  • Պադերբորնի պատմական և երկրագիտական թանգարանը (ամրոցի հարավային և արևելյան թևերում),
  • Ամրոցի նացիստական անցյալի թանգարան (առանձին օժանդակ շենքում և ամրոցի հյուսիսային աշտարակում),
  • Երիտասարդական հոսթել (արևմտյան թևում)։
Վեվելսբուրգ
Նկարագրություն
Տեսակամրոց, ռազմական թանգարան, hill castle? և Schloss?
ՏեղագրությունWewelsburg?
Վարչական միավորԲյուրեն[1]
Երկիր Գերմանիա[1]
Կառուցված1603
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Բացման օր1609
Ընթացիկ
սեփականատեր
Պադերբորն
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Կայքwewelsburg.de/de/index.php
Քարտեզ
Քարտեզ
 Wewelsburg Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Այսօր գոյություն ունեցող վեվելսբուրգի ամրոցը կառուցել է Պադերբորնի տիրակալ եպիսկոպոս Դիտրիխ ֆոն Ֆյուրստենբերգը (կառավարել է 1858-1618 թթ.), 1603-1609 թթ., Վերածննդի շրջանի ոճով։ 17-րդ դարի վերջում ամրոցը մեծապես տուժել է Երեսնամյա պատերազմի պատճառով, իսկ 1815 թվականին, կայծակի հարվածից հրկիզվել է հյուսիսային աշտարակը։ 1933 թվականի նոյեմբերի 3-ին ամրոց է այցելում Հիմլերը և որոշում այն դարձնել էսէսական սպաների դարբնոց։

1934 թվականի օգոստոսին ամրոցը հատկացվում է էսէսին և սկսում գործել որպես թանգարան և էսէսական սպաների գաղափարախոսական կրթության դպրոց։ Ամրոցի վերակառուցման աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Հերման Բարտելը։ Վերջինս ծրագրել էր ուսումնասիրել ամրոցի շրջակայքը և պեղումներ կատարել, սակայն այդպես էլ չհաջողվեց։ Վերակառուցողական աշխատանքները կատարել են Նիդերհագենի համակենտրոնացման փոքր ճամբարի գերիները։ 1945 թվականին ամրոցը պայթեցվել է, բայց շինությունների զգալի մասը պահպանվել է և այսօր վերանորոգված է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեվելսբուրգ» հոդվածին։