Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում

«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (անգլ.՝ Saturday Night Live), ամերիկյան երաժշտական հումորային հեռուստաշոու, որը հեռարձակվում է NBC հեռուստաընկերությամբ։ Այն ստեղծվել է Լորն Մայքլզի կողմից և առաջին անգամ հեռարձակվել է 1975 թվականի հոկտեմբերի 11-ին։ Յուրաքանչյուր թողարկում վարում է մեկ հյուր աստղ (ով սովորաբար հանդես է գալիս հումորային համարներում), ինչպես նաև ունենում է հյուր երաժիշտ, ով կատարում է երգեր։

Հեռուստաշոուի լոգոն

Հեռուստաշոուն ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ 36 Primetime Emmy Award։ «TV Guide» ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 50 ամենահեղինակավոր հեռուստաշոուների» վարկանշային աղյուսակում այն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը[1]։ Հեռուստաշոուն նաև ընդգրկվել է «Time» ամսագրի «Բոլոր ժամանակների 100 լավագույն հեռուստաշոուներ» ցանկում[2][3]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «TV Guide names Top 50 shows»։ Associated Press/CBS News։ ապրիլի 26, 2002։ Արխիվացված է օրիգինալից 2002-08-02-ին։ Վերցված է նոյեմբերի 23, 2009 
  2. «NBC.com - Saturday Night Live (About)»։ NBC.com։ Վերցված է ապրիլի 29, 2011 
  3. Poniewozik James (սեպտեմբերի 6, 2007)։ «The 100 Best TV Shows of All-TIME»։ Time (Time.com)։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-11-ին։ Վերցված է մարտի 4, 2010 

Արտաքին հղումներ Խմբագրել