Բիլ Դրայթոն
Բիլ Դրայթոն (անգլ.՝ William "Bill" Drayton, 1943, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), սոցիալական ձեռնարկատեր և մենեջեր, Աշոկա (անգլ.՝ Ashoka: Innovators for the Public) ոչ առևտրային հիմնադրամի հիմնադիրն ու նախագահը[1], որն զբաղվում է ամբողջ աշխարհում սոցիալական ձեռնարկատիրություններ փնտրելով և դրանց ֆինանսավորմամբ։
Բիլ Դրայթոն անգլ.՝ jAPLS | |
---|---|
Ծնվել է | 1943 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիա, Եյլի իրավունքի դպրոց և Բալիոլ քոլեջ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և բնապահպան |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Bill Drayton Վիքիպահեստում |
Դայթորը նաև «Կանաչների համայնքի» (անգլ.՝ Community Greens), «Աշոկա. նորարարություն երիտասարդների համայնքի համար» (անգլ.՝ Ashoka: Innovators for the Public Youth Venture) և Get America Working! կազմակերպության նախագահն է։ Ամերիկյան փիլիսոփաների համայնքի անդամ է (2019), Եյլի համալսարանի իրավունքի դոկտոր։
2005 թվականին Դրայթոնն U.S. News & World Report ամսագրի կողմից ճանաչվել է «ամերիկյան 25 լավագույն առաջնորդներից» մեկը։ Նա նաև այլ պատվավոր մրցանակների և պատվավոր կոչումների դափնեկիր է[2]։
Բիլ Դրայթոնին են վերագրում սոցիալական ձեռնարկատիրություն տերմինի ներմուծումն ու շրջանառությունը[1]։
Դրայթոնը սոցիալական ձեռնարկատիրությունը բնութագրում է հետևյալ բառերով[3] [4].
Կենսագրություն
խմբագրելՆրա մայրը գաղթել էր Ավստրալիայից, հայրը ծնվել էր ԱՄՆ-ում։
Սովորել է Ֆիլիպսի ակադեմիայում, Անդովերում, որն ավարտելուց հետո ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ 1965 թվականին ստացել է բակալավրի աստիճան։
1967 թվականին Օքսֆորդի Բալիոլ քոլեջում ստացել է մասգիստրոսի աստիճան։ Իրավունքի դոկտորի աստիճան ստացել է 1970 թվականին, Եյլի համալսարանի իրավունքի դպրոցում։ Ուսման ընթացքում աչքի է ընկել սոցիալական մի շարք նախաձեռնություններով[1]։
Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է McKinsey & Company խորհրդատվական կազմակերպություն, որտեղ աշխատել է գրեթե 10 տարի։
Ջիմի Քարթերի նախագահության շրջանում (1977-1981) Դրայթոնը եղել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավարի օգնական։
Բ. Դրայթոնը նաև հրավիրված մասնագետ է Հարվարդի և Ստենֆորդի համալսարաններւոմ։ Օքսֆորդի Բալիոլ քոլեջի պատվավոր շրջանավարտ է։
1980 թվականի հունիսի 3-ին Բրայթոնը հիմնել է «Աշոկա. Նորարարություն հասարակության համար» ոչ առևտրային հիմնադրամը և առաջիններից մեկն է եղել, որ սկսել է օժանդակել ու ֆինանսավորել սոցիալական ձեռնարկատերերին[1][5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Changing the World on a Shoestring
- ↑ Visionaries Who Are Changing the World
- ↑ «Ashoka: Innovators for the Public (annual report 2013)» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Джоанна Мэйр и Кейт Гэнли Социальное предпринимательство: инновации для устойчивого развития(ռուս.). — 2010. — С. 109-120. Архивировано из первоисточника 12 Սեպտեմբերի 2015. Печатается по: Johanna Mair and Kate Ganly Social Entrepreneurs: Innovating Toward Sustainability(անգլ.) // Worldwatch Institute State of the World 2010: Transforming Cultures. From Consumerism to Sustainabilit. — New Yor: W.W. Norton & Company, 2010. — С. 103-109.
- ↑ «Ashoka: Innovators for the Public (about)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հարցազրույց։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ Դրայթոն» հոդվածին։ |