Բիթերֆելդ-Վոլֆեն (գերմ.՝ Bitterfeld-Wolfen), քաղաք Գերմանիայում՝ Սաքսոնիա-Անհալտ երկրամասում, որի կազմի մեջ մտնող Անհալտ-Բիթերֆելդ շրջանի խոշորագույն բնակավայրն է։ Կազմավորվել է 2007 թվականի հուլիսի 1-ին Բիթերֆելդ և Վոլֆեն քաղաքների միավորման արդյունքում՝ իր կազմում ներառելով նաև Գրեպին, Հոլցվայսիգ և Տալհայմ բնակավայրերը։ Ընկած է գորշ ածխի հանույթով ու ծանր արդյունաբերության ձեռնարկություններով հռչակված տարածաշրջանում։ Զբաղեցնում է 87,55 կմ2 տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 38 159։

Բնակավայր
Բիթերֆելդ-Վոլֆեն
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված էհուլիսի 1, 2007[1] թ.
Մակերես86,96 կմ²
ԲԾՄ88 մետր
Բնակչություն37 894 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2]
Հեռախոսային կոդ03493 և 03494
Փոստային դասիչ06749, 06766, 06803 և 06808
Ավտոմոբիլային կոդABI, AZE, BTF, KÖT և ZE
Պաշտոնական կայքbitterfeld-wolfen.de(գերմ.)
Բիթերֆելդ-Վոլֆեն (Գերմանիա)##
Բիթերֆելդ-Վոլֆեն (Գերմանիա)

Քույր քաղաքներ խմբագրել

2019 թվականի դրությամբ Բիթերֆելդ-Վոլֆենը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր էր հաստատել հետևյալ քաղաքների հետ[3].

Քաղաքը Երկրամասը Երկիրը Տարեթիվը
Ձերժինսկ Նիժնի Նովգորոդի մարզ   Ռուսաստան 1996[4]
Կամեննա Գուրա Ստորինսիլեզիական վոևոդություն   Լեհաստան 26 մարտի 2006 թ.[5]
Վիերզոն Կենտրոն — Լուարի հովիտ   Ֆրանսիա 1959[6]
Վիլֆոնտեն Օվերն-Ռոն-Ալպեր   Ֆրանսիա 7 մայիսի 1994 թ.[7]
Վիտտեն Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա   Գերմանիա 1990 թվականի մայիս[8]
Մառլ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա   Գերմանիա 1990 թվականի հունիս[9], ԳԴՀ-ում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից կարճ ժամանակ անց[10]

Տնտեսություն խմբագրել

Քաղաքում գործող արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից են էլեկտրաշարժիչներ ու գեներատորներ արտադրող Pamo Reparaturwerk ընկերությունը, չինական Farasis Energy ընկերության կուտակիչային մարտկոցների գործարանը[11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #7640701-9 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  3. «Partnerstädte» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  4. «Dzershinsk» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  5. «Kamienna Góra» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  6. «Vierzon» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  7. «Villefontaine» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  8. «Witten» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  9. «25 Jahre deutsch-deutsche Freundschaft» (գերմաներեն). marl.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  10. «Marl» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  11. «Чтобы увидеть будущее автопрома ФРГ, надо посмотреть на бывшую ГДР». Deutsche Welle.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիթերֆելդ-Վոլֆեն» հոդվածին։