Բժիշկ Արիետան բուժում է Գոյային (նկար)

Ֆրանցիսկո Գոյայի նկար

«Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» (իսպ.՝ Goya atendido por el doctor Arrieta), իսպանացի գեղանկարիչ, դիմանկարիչ, Իսպանիայի պալատական գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1820 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 117 × 79 սմ։ Այսօր «Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մինեապոլիսի արվեստի ինստիտուտում։ Նկարում հեղինակը պատկերել է ինքն իրեն։

Բժիշկ Արիետան բուժում է Գոյային
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա
տարի1820
բարձրություն1,1 մետր
լայնություն0,77 մետր
ստեղծման վայրԻսպանիա[1]
ժանրինքնապատկեր և դիմապատկեր
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՄինեապոլիսի արվեստի ինստիտուտ[2]
հավաքածուՄինեապոլիսի արվեստի ինստիտուտ
հիմնական թեմաՖրանցիսկո Գոյա
Ծանոթագրություններ
 Self-portrait with Dr. Arrieta (Goya) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

1819 թվականի վերջին Ֆրանցիսկո Գոյան ծանր հիվանդանում է։ Նկարչի հիվանդության և դրա բուժման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Ապաքինվելուց հետո Գոյան ստեղծում է ինքնանկարը Էուժենիո Արիետայի հետ։ Նկարի ստորին հատվածում հեղինակը ընկերոջը ուղերձ է հղել.

  «Գոյան շնորհակալ է իր ընկեր Արիետային հաջող բուժման և հոգատարության համար դաժան և վտանգավոր հիվանդության ժամանակ 1819 թվականի ավարտին 73 տարեկանում»
- Ֆրանցիսկո Գոյա
 

Նկարում կտրուկ զգացվում է բժշկի առողջ տեսքն ու Գոյայի գրեթե հոգեվարքի մեջ գտնող վիճակը։

Նկարիճակատագիր խմբագրել

«Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» ստեղծագործությունը Գոյայի նվերն էր Էուժենիո Արիետային։ Չեն պահպանվել ոչ մի հիշատակություններ, թե բժշկի մոտ որքան է մնացել այս կտավը։

1820 թվականին Արիետան ուղևորվում է Աֆրիկա և, ըստ էության, ստեղծագործությունը մնացել է Իսպանիայում։ 1860 թվականին նկարը ցուցադրվել է մայրաքաղաք Մադրիդում՝ Մարտինեսի անհատական հավաքածուի կազմում։ Հետագայում այս ստեղծագործությունը եղել է փարիզյան զանազան հավաքածուներում։

Այսօր «Բժիշկ Արիետան բուժում է Գոյային» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մինեապոլիսի արվեստի ինստիտուտում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • BOZAL, Valeriano, Francisco Goya, vida y obra, (2 vols.) Madrid, Tf. Editores, 2005. Vol. II, págs. 243—247 ISBN 84-96209-39-3.
  • GLENDINNING, Nigel, Francisco de Goya, Madrid, Cuadernos de Historia 16 (col. «El arte y sus creadores», nº 30), 1993.
  • HAGEN, Rose-Marie y HAGEN, Rainer, Francisco de Goya, Colonia, Taschen, 2003. ISBN 3-8228-2296-5.

Արտաքին հղումներ խմբագրել