Բերտոլինա(իտալ.՝ torta bertolina), իտալիական կարկանդակ, հյուսիսիտալիական Կրեմա քաղաքին (Լոմբարդիա) հատուկ հրուշակեղեն[1]։ Հիմնականում թխվում է շրջանաձև կաղապարով։ Ունի ոսկեդարչնագույն երանգ և ելակի բույր ամերիկական խաղողի կամ Կոնկորդ խաղողի շնորհիվ, որոնք համարվում են հիմնական բաղադրամասեր։ Կան պատրաստման տարբերակներ, հատկապես երբ կարկանդակը թխում են տնային պայմաններում, քանի որ շատ ընտանիքներ ունեն սեփական բաղադրատոմսը և փոխանցում են դա սերնդեսերունդ։

Բերտոլինա
Տեսակթխվածք
Առաջացման երկիր Իտալիա
 Torta Bertolina Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ճշգրիտ ծագումը հայտնի չէ, բայց հավանաբար առաջին անգամ կարկանդակը ստեղծվել է 1800-ական թվականներին, առաջին հիշատակումները ելակի խաղողի մասին, որը ներմուծվել է Ամերիկայից, վերաբերում են XIX դարերի սկզբին, և հնարավոր է հետագայում այն հիբրադացվել է հասարակ խաղողի որթատունկի հետ։

Բաղադրիչներ խմբագրել

Բաղադրամասեր[2]՝

  • Ալյուր
  • Եգիպտացորենի ալյուր
  • Շաքարավազ
  • Շաքարի փոշի
  • Սերուցքային կարագ
  • Ձիթայուղ
  • Ձվեր
  • Վանիլ
  • Խաղող
  • Խմորիչ

Ամեն տարի սեպտեմբերին Կրեմայում՝ Պիացցա Դուոմոյի գլխավոր հրապարակում անցկացնում են Բետոլինայի փառատոնը[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Torta Bertolina». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  2. Torta Bertolina Արխիվացված 2020-11-28 Wayback Machine (իտ.)
  3. «Crema. Festa della bertolina: piazza Duomo ospita la tradizione, il gusto e la solidarietà». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.

Գրականություն խմբագրել