Բերտա Վելլին

շվեդ քաղաքական գործիչ

Բերտա Վելլին (շվեդ.՝ Bertha Wellin, սեպտեմբերի 11, 1870(1870-09-11)[2], Torslunda parish, Շվեդիա - հուլիսի 27, 1951(1951-07-27)[3], Hedvig Eleonora församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ կին քաղաքական գործիչ:

Բերտա Վելլին
Bertha Wellin.JPG
 
Կուսակցություն՝ Կոալիցիոն չափավոր կուսակցություն[1]
Մասնագիտություն՝ բուժքույր, քաղաքական գործիչ և խմբագիր
Ծննդյան օր սեպտեմբերի 11, 1870(1870-09-11)[2]
Ծննդավայր Torslunda parish, Շվեդիա
Վախճանի օր հուլիսի 27, 1951(1951-07-27)[3] (80 տարեկան)
Վախճանի վայր Hedvig Eleonora församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Գերեզման Հյուսիսային գերեզմանատուն[4]
Թաղված Հյուսիսային գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
Հայր Alrik Wellin?[5]
 
Պարգևներ

Illis Quorum և Ֆլորենս Նայթինգեյլի անվան մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1870 թվականի սեպտեմբերի 11-ին Թորսլունդ ծխական համայնքում: Եղել է պետական պաշտոնյա Ալրիկ Վելլինի և նրա կնոջ` Ջենի Մելենի դուստրը:

 
Ֆլորենս Նայթինգեյլի մեդալ

Բերտան Ստոկհոլմի «Sophiahemmet» մասնավոր հիվանդանոցում սովորել է բժշկություն, որից հետո աշխատել է Ստոկհոլմի աղքատների օգնության ծառայությունում: 1910 թվականին եղել է Շվեդիայի բուժքույրերի ասոցիացիայի (Svensk sjuksköterskeförening, SSF) համահիմնադիրը և խորհրդի անդամը, իսկ 1914-1933 թվականներին` կազմակերպության նախագահը: 1920 թվականից Վելլինը եղել է Հյուսիսային Եվրոպայի բուժքույրերի կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ։ 1911 թվականից եղել է «Svensk sjukskötersketidning» ամսագրի խմբագիրը:

Բերտա Վելինը եղել է Ստոկհոլմի մի քանի հիվանդանոցային խորհուրդների անդամ: 1912 թվականին ընտրվել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի իրավունքի անդամ, իսկ 1919 թվականին՝ դարձել առողջապահության խորհրդի անդամ։ 1921 թվականին նա դարձել է առաջին հինգ կանանցից մեկը, որոնք կանանց ընտրական իրավունքն ստանալուց հետո ընտրվել են Շվեդիայի խորհրդարանում: Նրանց թվում եղել են Նելլի Թյուրինգը, Էլիզաբեթ Տամը և Ագդա Օստլունդը` ստորին պալատում, ինչպես նաև Քերստին Հեսսելգրենը` վերին պալատում: Խորհրդարանում աշխատել է մինչև 1935 թվականը, այնտեղ զբաղվել է նախ և առաջ բուժքույրի մասնագիտությանը վերաբերող հարցերով։

1935 թվականին պարգևատրվել է Կարմիր Խաչի` բուժքույրերի համար բարձրագույն պարգևով` Ֆլորենս Նայթինգեյլի մեդալով:

Մահացել է 1951 թվականի հուլիսի 27-ին Ստոկհոլմում: Թաղվել է քաղաքի հյուսիսում գտնվող գերեզմանատանը` Նորա Բեգրավնինգսփլատսենում[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bertha Wellin 1870-09-11 — 1951-07-27
  2. 2,0 2,1 Wellin, Bertha // Wellin, Bertha — 1926. — Vol. 38. — P. 1201.
  3. 3,0 3,1 3,2 Döda 1943-1956 // Vem är det (швед.): Svensk biografisk handbok — 1912. — ISSN 0347-3341
  4. 4,0 4,1 Wellin, BERTHASvenskagravar.
  5. http://runeberg.org/vemarvem/sthlm45/0953.html
  6. Wellin, BERTHA

ԳրականությունԽմբագրել

  • Ann-Cathrine Haglund, Ann-Marie Petersson, Inger Ström-Billing. Moderata pionjärer: kvinnor i politiskt arbete 1900-2000. Stockholm: Sällskapet för moderata kvinnors historia. Libris 9666368. ISBN 91-631-5862-0.
  • Svenska dagbladets årsbok. Stockholm: Svenska dagbladet. 1936. sid. 22. Libris 283647.

Արտաքին հղումներԽմբագրել