Բերնի Մակ
Բերնարդ Ջեֆֆրի Մակկալոխ (անգլ.՝ Bernard Jeffrey McCullough, հոկտեմբերի 5, 1957, Չիկագո[1] - օգոստոսի 9, 2008[2][3], Չիկագո, ԱՄՆ[1]), ավելի հայտնի Բերնի Մակ բեմական անվամբ (անգլ.՝ Bernie Mac), ամերիկացի դերասան և կատակերգու։ Ծնվել և մեծացել է Չիկագոյում[4], որտեղ սկսել է իր սթենդափ-կատակերգուի կարիերան և մեծ ճանաչում ձեռք բերել։ 1995 թվականին Մակը ղեկավարում էր HBO հեռուստաալիքի «Կեսգիշերային Մակը» հեռուստաշոուն՝ սթենդափ ժանրում, իսկ 2001 թվականից մինչև 2006 թվականը Fox հեռուստաալիքը թողարկել է նրա «Բերնի Մակի Շոուն» սիթքոմը։ Բերնի Մակը խաղացել է երկրորդ պլանի դերեր կատակերգական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Վատ Սանտա»-ն, «Չարլիի Հրեշտակներ. Միայն Առաջ»-ը, ինչպես նաև հայտնի էր ինչպես Օուշենի ընկերներից մեկը նույնանուն ֆիլմերում։ 2008 թվականին «Մադագասկար 2» մուլտֆիլմում ձայնագրել է Ալեքսի հորը և պրայդի առաջնորդ Զուբային։ Տվյալ մուլտֆիլմը նվիրված է Բերնի Մակի հիշատակին. Նա 3 ամիս չապրեց մինչև մուլտֆիլմի պրեմիերան։
Բերնի Մակ անգլ.՝ Bernie Mac | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1957 |
Ծննդավայր | Չիկագո[1] |
Մահացել է | օգոստոսի 9, 2008[2][3] (50 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, ԱՄՆ[1] |
Գերեզման | Չիկագո |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Chicago Vocational High School? |
Մասնագիտություն | փողոցային կատարող, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և դերասան |
![]() |
2005 թվականից նա բոլորից գաղտնի է պահել իրեն վարակած սարկոիդոզը[5], մահացել է 2008 թվականի օգոստոսին թոքաբորբի սրացումից։
2017 թվականի փետրվարի 14-ին «Rolling Stone»-ը Բերնի Մակին անվանել է բոլոր ժամանակների 50 լավագույն կատակալեզուներից 41-րդը[6]։
Ֆիլմագրություն խմբագրել
1992-2009 թվականների ընթացքում նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Փող, փող և դարձյալ փող», «Ո՞վ է այս մարդը», «Ուրբաթ», «Օուշենի տասնմեկ ընկերները», «Օուշենի տասներկու ընկերները», «Օուշենի տասներեք ընկերները», «Պետության ղեկավարը», «Տրանսֆորմերներ», «Մադագասկար 2», «Բլյուզմեններ»։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Notable Names Database — 2002.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.chicagotribune.com/entertainment/chi-bernie-mac-dead,0,995933.story
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Bernie Mac»։ Վերցված է հոկտեմբերի 2, 2016
- ↑ «Actor and comedian Bernie Mac dies at age 58»։ CBS2Chicago։ August 9, 2008։ Արխիվացված է օրիգինալից October 21, 2009-ին։ Վերցված է 2010-03-27
- ↑ Matthew Love, Rolling Stone (2017-02-14)։ «50 Best Stand-Up Comics of All Time» (en-US)։ Rolling Stone։ Վերցված է 2020-04-08