Բերկրիի գավառակ
Բերկրի, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր Վանալճի հյուսիսային կողմում։ Կենտրոնը Բերկրի գյուղաքաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Բերկրի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Վանի գավառ |
Այլ անվանումներ | Բարգիրի, Բարգրի, Բարկրի, Բերգրի, Պարկրի |
Ազգային կազմ | հայեր |
Տեղաբնականուն | արծկեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Համապատասխանում էր Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Առբերան գավառին։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԸստ ոմանց Բերկրի բառն առաջացել է բերրի բառից։ Ըստ մեկ այլ ավանդության էլ բերքի առատության պատճառով բնակիչները միմյանց ասել են բերկրի, այսինքն ուրախացիր, որից էլ առաջացել է գավառակի անունը։
Աշխարհագրություն
խմբագրելԳավառակի հյուսիս-արևելյան մասում տարածված էր նշանավոր Աբաղայի դաշտը, որն ուներ 72 կմ երկարություն և 36 կմ լայնություն։ Դաշտի գետականերն իրար միանալով կազմում են Բերկրի գետը, որը և թափվում է Վանա լիճ։ Գործութ գյուղի մոտ, բաժակաձև լեռան վրա գտնվում է Սպահանգյոլ լճակը։
Չնայած, որ գավառակը ջրառատ էր և ընդարձակ հողատարածություններ ու արոտավայրեր ուներ, բնակչությունը նոսր էր, իսկ տարածքի մի մասն էլ անմշակ էր։
Բնակչություն
խմբագրել1881 թվականին ըստ «Մշակի» № 120 թերթի Բերկրին ուներ 16964 հայ և 5400 քուրդ բնակիչ։ Ըստ Էփրիկյանի XIX դարի վերջին ուներ 9 հայկական գյուղ, իսկ գավառակի ընդհանուր բնակչությունը՝ 8000 հայ և 7000 քուրդ, թուրք և հրեա բնակչություն էր։
Պատմություն
խմբագրելՀայ բնակչության մասաամբ զոհվեց 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ, իսկ մյուսները ենթարկվեցին բռնագաղթի։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Ուներ ածխի, նավթի և ծծմբի պաշարներ։ Ծծումբը գտնվում էր Թոնդուրակ (Թոնիր) կոչված հրաբխային լեռան ընդերքում։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲերկրիի նշանավոր հնությունը Արգելանա Ս. Աստվածածին կամ Տեր Հուսկան Որդի վանքն էր։
Կրթություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 2 հայկական վարժարան։
Վարչական բաժանում
խմբագրել1881 թվականին ըստ «Մշակի» № 120 թերթի Բերկրին ուներ 93 գյուղ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 675
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն