Բերի Սեյնթ Էդմունդս

վաճառական քաղաք Սաֆոլկում, Անգլիա

Բըրի Սեյնթ Էդմունդս (անգլ.՝ Bury St Edmunds. անգլերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Սուրբ Էդմունդի թաղում), քաղաք և քաղաքացիական ծխական համայնք Անգլիայի Սաֆոլք կոմսությունում[1]՝ Վեսթ Սաֆոլքի շրջանում, Իփսվիչից 37 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Քեմբրիջից մոտավորապես 40 կիլոմետր դեպի արևելք։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով Բըրի Սեյնթ Էդմունդս անվանումը կրող կառուցապատված տարածքում ապրում էր 41 113 մարդ[2] (այլ տվյալներով՝ շուրջ 45 հազար[3]

Բնակավայր
Բերի Սեյնթ Էդմունդս
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Բնակչություն40 664 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01284
Բերի Սեյնթ Էդմունդս (Միացյալ Թագավորություն)##
Բերի Սեյնթ Էդմունդս (Միացյալ Թագավորություն)

Քաղաքի ներկայիս տարածքում բնակավայր եղել է դեռևս հինհռոմեական ժամանակներում և կոչվել է Բեոդերիքսվորթ[4]։ 7-րդ դարում այստեղ բենեդիկտյանները վանք են հիմնվել, որտեղ 903 թվականին թաղվել է վիկինգների կողմից չարչաչանքների ենթարկված ու սպանված Էդմունդ Նահատակը (կաթոլիկ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը)։ Վանքի շուրջ աստիճանաբար ձևավորված բնակավայրը մոտավորապես 1080 թվականին կոչվել է նրա անունով[5][6]։ Միջին դարերում վանքը դարձել է ուխտագնացության կենտրոն։ 1214 թվականին՝ Ազատությունների մեծ խարտիայի համար պայքարի ժամանակներում, հենց այս վանքի եկեղեցում են ժողովվել Անգլիայի բարոնները և հանդիսավոր երդում տվել, որ մարտնրելու են Ջոն Անհողին արքայի դեմ՝ հանուն իրենց իրավունքների ու ազատությունների։

XIV դարում վանքի շուրջը ձևավորված բնակավայրն աստիճանաբար ընդլայնվել է՝ ծաղկման հասնելով XVII—XVIII դարերում։ Քաղաքաբնակների եկամտի հիմնական աղբյուրը բրդե և այլ գործվածքների արտադրությունն ու վաճառքն էր։ Բենեդիկտյան աբբայությունը անգլիական Ռեֆորմացիայի ժամանակ՝ XVI դարում ավերվել է։ Արդյունաբերական հեղափոխության շրջանում էլ՝ XVIII դարի վերջին- XIX դարի կեսերին խաթարվել է գործվածքեղենի արտադրությունը։

Քաղաքի շինություններից նշանավոր են Սուրբ Ջեյմս և Սուրբ Մարիամ եկեղեցիները, որոնք երկուսն էլ 15-րդ դարի գոթիկա ճարտարապետության նշանակալի նմուշներ են[7]։ Աբբայության վանական համալիրի ավերակների հարևանությամբ XVI դարի սկզբին հիմնադրվել է եպիսկոպոսական աթոռանիստ տաճար, որի վերակառուցումը ձգվել է մինչև XXI դարի սկիզբը։ Բնակավայրում գործում է դեռևս ռեգենտության դարաշրջանում հիմնադրված թատրոնը[8]։ Ամեն տարի մայիս ամսին քաղաքում կազմակերպվում է փառատոն, որն ուղեկցվում է պարերով, խաղերով, համերգներով, հրավառություններով։

Այսօր քաղաքը առավել հայտնի է Գրին Քինգ գարեջրի գործարաններով և շաքարի արտադրությամբ։

Կլիմա խմբագրել

Բրումս Բարն 75m asl, 1991-2020ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 7.1
(44.8)
7.7
(45.9)
10.5
(50.9)
13.8
(56.8)
17.0
(62.6)
19.9
(67.8)
22.6
(72.7)
22.3
(72.1)
19.1
(66.4)
14.7
(58.5)
10.3
(50.5)
7.5
(45.5)
14.38
(57.88)
Միջին ցածր °C (°F) 1.9
(35.4)
1.8
(35.2)
3.2
(37.8)
4.8
(40.6)
7.6
(45.7)
10.5
(50.9)
12.7
(54.9)
12.7
(54.9)
10.6
(51.1)
7.9
(46.2)
4.6
(40.3)
2.3
(36.1)
6.72
(44.09)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 51.6
(2.031)
41.7
(1.642)
39.8
(1.567)
40.0
(1.575)
48.3
(1.902)
56.9
(2.24)
54.6
(2.15)
65.7
(2.587)
49.9
(1.965)
61.0
(2.402)
60.2
(2.37)
57.6
(2.268)
627.3
(24.699)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 10.9 10.0 9.2 8.7 8.0 9.1 9.0 9.6 8.6 10.6 11.6 11.5 116.8
Միջին ամսական արևային ժամ 62.2 76.4 121.3 170.5 207.6 198.1 208.1 194.6 152.4 114.5 70.0 57.5 1633,2
աղբյուր: Met Office[9]

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. OS Explorer map 211: Bury St. Edmunds and Stowmarket Scale: Կաղապար:Gaps. Publisher:Ordnance Survey – Southampton A2 edition. Publishing Date:2008. 978 0319240519
  2. Webbref|titel=Bury St Edmunds Built-up area sub division - Local Area Report - Nomis|url=https://www.nomisweb.co.uk/reports/localarea?compare=E35000624%7Cverk=www.nomisweb.co.uk%7Chämtdatum=2020-06-28%7Cutgivare=
  3. «Town Population 2011». Neighbourhood Statistics. Office for National Statistics. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Magna Carta 800 – Bury St Edmunds». magnacarta800.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. «Our Bury St. Edmunds». www.ourburystedmunds.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «St Edmundsbury Local History - St Edmundsbury from 1066 to 1216». www.stedmundsburychronicle.co.uk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  7. bokref |redaktör=Gunnar Carlquist; Carlsson, Josef |titel=Svensk uppslagsbok. Bd 5 |utgåva=2., omarb. och utvidgade uppl. |år=1947-1955 |utgivningsort=Malmö : Förlagshuset Norden |libris=11112 |url=http://svenskuppslagsbok.se/scans/band_05/0411_0412-0030.jpg |sid=411 |arkivurl=https://web.archive.org/web/20150518092606/http://svenskuppslagsbok.se/scans/band_05/0411_0412-0030.jpg |arkivdatum=2015-05-18 |hämtdatum=2015-05-11 Արխիվացված է Մայիս 18, 2015 Wayback Machine-ի միջոցով:
  8. «History of the Theatre Royal Bury St Edmunds». National Trust (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  9. «Brooms Barn 1991–2020 averages». Met Office. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել