Բերիլ Դեդեօղլու

թուրք քաղաքական գործիչ

Բերիլ Դեդեօղլու (թուրքերեն՝ Beril Dedeoğlu, դեկտեմբերի 9, 1961(1961-12-09), Անկարա, Թուրքիա - մարտի 13, 2019(2019-03-13), Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ։ 2015 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 17-ը զբաղեցրել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարի պաշտոնը։

Բերիլ Դեդեօղլու
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Գալաթասարայի վարժարան և Ստամբուլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր դեկտեմբերի 9, 1961(1961-12-09)
Ծննդավայր Անկարա, Թուրքիա
Վախճանի օր մարտի 13, 2019(2019-03-13) (57 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Թաղված Edirnekapı Martyr's Cemetery
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

Բերիլ Դեդեօղլուն ծնվել է 1961 թվականին Անկարայում։ Ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետև սովորել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

1995 թվականից աշխատում է Գալաթասարայի համալսարանում։ 1995 թվականին դարձել է դոցենտ, իսկ 2005 թվականից ունի պրոֆեսորի գիտական կոչում[1]։ Դասավանդում է նաև Կադիր Հասայի համալսարանում և Ստամբուլի Այդըն համալսարանում[2]։ Դեդեօղլուն մի քանի գրքերի հեղինակ է։ Մասնակցել է Samanyolu Haber և TRT 2 Haber հեռուստաալիքներով հեռարձակվող մի շարք հաղորդաշարերի[3][4]։

2012 թվականի փետրվարի 6-ին 4 տարի ժամկետով նշանակվել է Թուրքիայի կրթության բարձրագույն խորհրդի անդամ[5]։

2012 թվականի դեկտեմբերին ընթանում էր Թուրքիայի և Քրդական բանվորական կուսակցության խաղաղ բանակցությունների հերթական շրջափուլը։ Այդ կոնֆլիկտը սկսվել էր դեռևս 1980-ական թվականներից։ Կոնֆլիկտի հանգուցալուծմանը պետք է նպաստեր «իմաստունների խորհրդի ստեղծումը», որի անդամ պետք է դառնային Թուրքիայի աշխարհագրական 7 շրջաններից ներկայացուցիչներ։ Դեդեօղլուն նշանակվել է Կենտրոնական Անատոլիայի շրջանից։ 2013 թվականի կեսերին նա պլանավորել և անց է կացրել մի շարք կոնֆերանսներ այս հարցի վերաբերյալ[6]։

2015 թվականի սեպտեմբերի 22-ից մինչ 2015 թվականի նոյեմբերի 17-ը զբաղեցրել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարի պաշտոնը։

Գրել է հոդվածներ «Star», «Today's Zaman», «Zaman», «Ակօս» և «Yeni Şafak» թերթերի համար[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «Haber : AB Bakanı Beril Dedeoğlu kimdir? haberi». Internethaber.
  3. «Beril Dedeoğlu Kimdir? - Gazete Oku». Gazeteoku.com.
  4. «AB Bakanı Beril Dedeoğlu Kimdir Nereli Kaç Yaşında?». Bugun.com.tr. 2015 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Yeni bakanlar kimler oldu- Avrupa Birliği Bakanı Beril Dedeoğlu kimdir- Kalkınma Bakanı Cüneyd Düzyol kimdir?». haberyazar.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «Today's Zaman yazarı Beril Dedeoğlu AB Bakanı oldu». soL Haber Portalı - güne soL'dan bakın.
  7. «Beril Dedeoğlu Kimdir ?». kimdirhayati.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերիլ Դեդեօղլու» հոդվածին։