Բերթոլդ Դելբրյուկ (գերմ.՝ Berthold Delbrück, հուլիսի 26, 1842(1842-07-26)[1][2][3][…], Պուտբուս, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա[4] - հունվարի 3, 1922(1922-01-03)[4][1][2][…], Ենա, Թյուրինգիա, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի լեզվաբան, երիտքերական։ Ենայի համալսարանի սանսկրիտի և համեմատական լեզվաբանության պրոֆեսոր։

Բերթոլդ Դելբրյուկ
Berthold Delbrück
Ծնվել էհուլիսի 26, 1842(1842-07-26)[1][2][3][…]
Պուտբուս, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա[4]
Մահացել էհունվարի 3, 1922(1922-01-03)[4][1][2][…] (79 տարեկան)
Ենա, Թյուրինգիա, Վայմարյան Հանրապետություն[4]
ԳերեզմանNordfriedhof
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանիա
Մասնագիտությունլեզվաբան, համալսարանի դասախոս և ռեկտոր
Հաստատություն(ներ)Ենայի համալսարան
ԱնդամակցությունՍաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Եղել է գիտական ղեկավարEduard Hermann?
Berthold Delbrück Վիքիպահեստում

«Շարահյուսական հետազոտություններ» աշխատությամբ դարձել է համեմատական շարահյուսության հիմնադիրը։ «Նորագույն լեզվաբանություն», «Լեզվի ուսումնասիրության ներածություն», «Լեզվի ուսումնասիրության հիմնական հարցերը», «Հնդեվրոպական լեզուների համեմատական շարահյուսություն»-ը ուսումնասիրություններում անդրադարձել է հնչյունական և ձևաբանական փաստերի քննությանը, քննադատել օրենքի՝ բացառություն չճանաչելու գաղափարը, փորձել վերականգնել հնդեվրոպական անվանական ու բայական կարգերի իմաստային սահմանները, նախադասությունների զանազան տիպերը, շարադրել շարահյուսական հարցերի ուսումնասիրման պատմությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Дельбрюк Бертольд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 326