Բեսի Կոլման (անգլ.՝ Bessie Coleman, հունվարի 26, 1892(1892-01-26)[1][2], Atlanta, Քաս շրջան, Տեխաս, ԱՄՆ - ապրիլի 30, 1926(1926-04-30)[3], Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ),  ԱՄՆ առաջին սևամորթ կին օդաչուն[10]։

Բեսի Կոլման
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1892(1892-01-26)[1][2]
ԾննդավայրAtlanta, Քաս շրջան, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 30, 1926(1926-04-30)[3] (34 տարեկան)
Մահվան վայրՋեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի[4]
ԿրթությունLangston University?[5] և Caudron School of Aviation?[6][7][8]
Մասնագիտությունօդաչու, իրավապաշտպան և stunt pilot
Պարգևներ և
մրցանակներ
Կանանց փառքի ազգային սրահ[9] Women in Aviation, International և Ազգային ավիացիայի պատվի սրահ
Կայքbessiecoleman.org
Bessie Coleman Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
1921 թվականին աերոնավտիկայի ֆրանսիական ֆեդերացիայի կողմից Բեսի Կոլմանին շնորհած օդաչուի հավաստագիրը

Բեսի Կոլմանը ծնվել է բազմազավակ ընտանիքում՝ խառն ամուսնությունից՝ ամերիկյան հնդիկների և աֆրոամերիկացիների սերնդից, Տեխաս նահանգի Ատլանտա քաղաքում[11], հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բեսին հետաքրքրվել է ավիացիայով, այդ ժամանակ նա ընկերություն էր անում զինվորական օդաչուների և տեղի ավիացիոն տեխնիկական մասնագետների հետ, որոնք այցելում էրն այն վարսավիրանոց, որտեղ նա աշխատում էր։ Նրան մերժել են ընդունել օդաչուական դպրոց, քանի որ նա աղջիկ էր, և բացի այդ՝ նաև աֆրոամերիկուհի։

Կոլմանը հասել է նրան, որ մի շարք ձեռներեցներ վճարել են Ֆրանսիայում նրա ուսման ծախսերը և ուսումն ավարտելուց հետո նա դարձել է առաջին ամերիկացի կինը, որը ստացել է օդաչուի միջազգային կարգի վկայական։

Պլանավորել է աֆրոամերիկացի օդաչուների դպրոց։

Բեսի Կոլմանը սովորել է նաև պարաշյուտային թռիչք։ Որոշ ժամանակ անց նա կասկադյորային հնարքներ է կատարել, որով էլ հայտնի է դարձել ամբողջ աշխարհում։

1926 թվականին Ֆլորիդայում օդային հնարքներ կատարելիս օդային հոսանքը Բեսի Կոլմանին նետել է թռչող սարքի վրա, ինչի արդյունքում նա մահացել։

ՀիշատակԽմբագրել

  • 1931 թվականին Չիկագոյի սևամորթ օդաչուները ամենամյա ավանդույթ են դարձրել նրա գերեզմանի վրայով կատարվող թռիչքներ։
  • 1977 թվականին աֆրոամերիկուհի օդաչուների խումբը ստեղծել է Բեսի Կոլմանի անվամբ ավիաակումբ։
  • 1992 թվականին Չիկագոյի համայնքապետարանը թողարկել է Բեսի Կոլմանի պատկերով նամականիշ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել