Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաս (այլ կիրառումներ)

Քաս շրջան (անգլ.՝ Cass County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 29 284 մարդ[1]։ ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 30 464 մարդ։ Շրջկենտրոնն է Լինդեն (անգլ.՝ Linden) բնակավայրը[2]։

Քաս շրջան
Cass County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԼինդեն
Բնակչություն (2010)30.464
Խտություն13
Տարածք2.429
Հիմնադրված է1846 թ. թ.
Սահմանակցում էԲոուի շրջան, Միլերի շրջան, Քադո շրջան, Մարիոն շրջան և Մորիս շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էԼյուիս Քաս
co.cass.tx.us(անգլ.)

Պատմություն խմբագրել

Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1846 թվականին Բոուի շրջանի հատվածից[3]։ Իր անվանումը ստացել է Միչիգանի սենատոր Լյուիս Քասի պատվին, ով աջակցում էր Տեխասի ԱՄՆ-ին միացմանը[4]։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Քաս շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2487 կմ², որից 2428 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 60 կմ²-ն կամ 2,39 %-ը՝ ջրային տարածքները[5]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը 2010 թվականի դրությամբ կազմում էր 30 464 մարդ։ Առկա էր 12 190 տնային տնտեսություն և 8 654 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 13 մարդ/կմ²։ Հաշվվում էր 13 890 բնակելի շինություն՝ 6 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 78,20 %, աֆրոամերիկացիներ – 19,47 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,47 %, ասիացիներ – 0,14 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,02 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 0,65 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,05 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 1,73 %–ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 24,90 % - մինչև 18 տարեկան, 7,60 % - 18-24 տարեկան, 24,50 % - 25-44 տարեկան, 25,40 % - 45-64 տարեկան և 17,60 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 40 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92,20 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 87,50 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[6][7]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
26 732 23 496 24 133 29 430 29 982 30 438 30 464

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. Handbook of Texas Online - CASS COUNTY
  4. Gannett, Henry (1905). The Origin of Certain Place Names in the United States. Govt. Print. Off. էջ 71.
  5. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  6. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  7. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.