Բեռնհարդ Հյոտգեր

գերմանացի քանդակագործ

Բեռնհարդ Հյոտգեր (գերմ.՝ Bernhard Hoetger, մայիսի 4, 1874(1874-05-04)[1][2][3][…], Հյորդե, Դորտմունդ[4] - հուլիսի 18, 1949(1949-07-18)[1][5][2][…], Ինտերլակեն, Interlaken District, Բեռն, Շվեյցարիա[4]), գերմանացի նկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիստ։

Բեռնհարդ Հյոտգեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1874(1874-05-04)[1][2][3][…]
ԾննդավայրՀյորդե, Դորտմունդ[4]
Մահացել էհուլիսի 18, 1949(1949-07-18)[1][5][2][…] (75 տարեկան)
Մահվան վայրԻնտերլակեն, Interlaken District, Բեռն, Շվեյցարիա[4]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
ԵրկերQ19962184?, Bringer of light? և Waldersee Monument?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և ճարտարապետ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Bernhard Hoetger Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործությունԽմբագրել

Բեռնհարդ Հյոտգերը ծնվել է դարբնի ընտանիքում։ 1888-1892-ական թվականներին սովորել է Դետմոլդում, այնուհետև որոշ ժամանակ տեղից ռեղ է տեղափոխվել։ 1895-1897-ական թվականներին նա Ռեդա քաղաքում եկեղեցական արհեստի արվեստանոցի տեխնիկական ղեկավարն է։ Այնուհետև ապագա քանդակագործը սովորել է Դյուսելդորֆի Արվեստի ակադեմիայում, հայտնի ճարտարապետ Կ. Յանսենի մոտ։ 1900-1907 թվականների ընթացքում ապրել է Փարիզում, որտեղ ընկել է Օ Ռեդենի և Ա. Մայլոյի ստեղծագործական ազդեցության տակ, ինչը նրան բերել է դեպի էքսպրեսիոնիզմը։ Ավելի ուշ Բեռնհարդը ուսումնասիրել է Ա . Գաուդիի արվեստը։ Ռոդենի արվեստանոցում նա ծանոթացել է նկարչուհի Պ. Մոդերսոն Բեկերի հետ, որը նրան պատմել է Վորպսվենդի նկարիչների գաղութի մասին։ 1905 թվականին քանդակագործը ամուսնացել է դաշնակահարուհի Հելեն Հակենի հետ։

1909 թվականին Հոյգերը գնում է Դարմշտադ, որտեղ ստանում է պրոֆեսորի կոչում և միանում է Դարմշտադի նկարիչների գաղութին։ Այստեղ նա պատրաստել է գաղութի նկարիչների աշխատանքների 33-րդ ցուցահանդեսը, որը տեղի է ունեցել 1914 թվականին։

1913 թվականին քանդակագործը բնակություն է հաստատել Ֆիշերհուդե գյուղում, որտեղ նա արվեստանոցներ ուներ։ 1914 թվականին Պ. Մոդերսոն Բեկերի ազդեցության տակ, նա տեղափոխվում է Վորպսվեդե, իսկ 1915 թվականին այնտեղ տուն է գնել, որտեղ տեղավորում է իր ստուդիան։ Երբ այդ շենքը ոչնչանում է հրդեհից, 1921-1922 թվականներին Վորպսվեդում կառուցում է իր երկրորդ տունը։ Նույն թվականին Վորպսվեդում քանդակագործը Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին հուշարձան է ստեղծել։

1920-ական թվականներին Հյոտգերը ծանոթացել է բրեմենյան միլիոնատեր Լյուդվիգ Ռոզելիուսի հետ, որը համաձայնել էր ֆինանսավորել Բրեմենում Բյոտհերշտրասե փողոցի բարեկարգման իրագործումը։

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո, որոնց Հյոտգերը համակրում էր, քանդակագործը միանում է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցությանը։

1936 թվականին Նյուրնբերգում կայացած կուսակցական համագումարում Ա. Հիտլերի ելույթից հետո Բ. Հյոտգերի աշխատանքները հայտարարվել են դեգեներատիվ արվեստի գործեր, իսկ ինքը հեռացվել է կուսակցությունից։ 1934 թվականից մինչև 1943 թվականը վարպետը ապրել է Բեռլինում, այնուհետեւ փախել է Վերին Բավարիա Շվեյցարիա, որտեղ պատերազմի ավարտից հետո մահացել է։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Suse Dost: Bernhard Hoetger. Hauschild, Bremen 1974.
  • Ingo Kerls: Bernhard Hoetger — Kunsthandwerk 1906 bis 1935. Dissertation Universität Bremen, 2007.
  • Kunstsammlungen Böttcherstraße: Bernhard Hoetger. Skulptur, Malerei, Design, Architektur. Ausstellungskatalog Hrsg. v. M. Anczykowski. Bremen 1998.
  • Albert Theile: Bernhard Hoetger. Aurel Bongers, Recklinghausen 1960.
  • Dieter Tino Wehner: Bernhard Hoetger. VDG, Alfter 1994 ISBN 3-929742-25-X