Բեռնինա (լեռնազանգված)
Բեռնինա (գերմ.՝ Berninagruppe, իտալ.՝ Bernina), լեռնազանգված Արևելյան Շվեյցարիայում և Հյուսիսային Իտալիայում՝ Ինն և Ադա գետերի վերին հատվածների միջև, Կենտրոնական Արևելյան Ալպերի մի մասը[1]։
Մասն է | Rhaetian Alps | |
---|---|---|
Լեռնաշղթա | Bernina Alps | |
Երկիր | Շվեյցարիա | |
Վարչատարածքային միավոր | Գրաուբյուդեն | |
Աշխարհագրական կոորդինատներ | 46°22′48″N 9°54′36″E | |
Ամենաբարձր կետ | Բեռնինա | |
Նյութ | փոխակերպված ապար |
Ամենաբարձր կետը Բեռնինա (4049 մ) գագաթն է, որը գտնվում է Ալպերի արևելքում, որտեղ գագաթները ծովի մակարդակից բարձր են ավելի քան 4000 մ։ Աշխարհագրորեն լեռնազանգվածը, ինչպես բոլոր Արևելյան Ալպերը, բաղկացած է ժայռերից և թերթաքարերից։
Բարձրագույն կետերը՝ Բեռնինի սարերն են (4049 մ), Պունտա Պերուքեթի (4020 մ), Պիզզո-Ջուպո (3996 մ), Ալվ կամ Պիցցո-Բյանկո (3995 մ)։ Գագաթների մեծ մասը գտնվում են Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին։ Բեռնինան Գրաուբյունդեն կանտոնի բարձրագույն կետն է, իսկ Պունտա-Պերուքեթին՝ Լոմբարդիայի։
Բեռնինայի լեռնազանգվածում կա մոտ 150 սառցադաշտ՝ 104 կմ2 ընդհանուր մակերեսով[1]։ Դրանցից ամենամեծը՝ Մորտերաչը, ունի 7 կմ երկարություն և մոտ 16,4 կմ2 տարածք[2]։ Այնուամենայնիվ, 1990-ականներից ի վեր սառցադաշտի նահանջի արագությունը կազմում է մինչև 30 մ/տարի[3] և այդ տենդենցը պահպանվում է[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Словарь современных географических названий. Бернина
- ↑ «Vadret da Morteratsch, Pontresina (GR)» (գերմաներեն). Gletschermessnetz — Швейцарская сеть мониторинга ледников. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Glaciers online: Morteratsch 2005-2006» (գերմաներեն). Glaciers online — Швейцарская сеть мониторинга ледников. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Glaciers online: Morteratsch 1996-2007» (գերմաներեն). Glaciers online — Швейцарская сеть мониторинга ледников. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
Գրականություն
խմբագրել- «Бернина». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)