Բեռնհարդ Քելլերման (Kellermann) (մարտի 4, 1879(1879-03-04)[1][2][3][…], Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 17, 1951(1951-10-17)[1][2][3][…], Կլյայն Գլյայնիկե, Բաբելսբերգ, Պոտսդամ, Գերմանիա), գերմանացի գրող։ Կրթությունն ստացել է Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում։ Վաղ շրջանի վեպերում («Եստերը և Լին», 1904 և այլն) զգացվում է նեոռոմանտիզմի ազդեցությունը։ «Թունել» (1913) վեպը նշանավորել է Բեռնհարդ Քելլերմանի անցումը ժամանակակից սոցիալական թեմատիկային։ Բեռնհարդ Քելլերմանը ողջունել է Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխությունը և 1918 թվականի Նոյեմբերյան հեղափոխությունը Գերմանիայում («Նոյեմբերի ինը», 1920, վեպ)։ «Անատոլ քաղաքը» (1932) վեպում տվել է կապիտ․ քաղաքի պատկերը։ Ֆաշիզմի տարիներին մնացել է Գերմանիայում։ Այդ շրջանի վեպերը գրված են քննադատական ռեալիզմի ոգով։ 1945 թվականից հետո Բեռնհարդ Քելլերմանն եղել է գերմանական մշակույթի դեմոկրատ, բարեփոխման ակտիվ մասնակից, «Կուլտուրբունդի» հիմնադիրներից և ղեկավարներից մեկը։ «Մահվան պարը» վեպում (1948, հայկական հրատարակչություն 1965) բացահայտել է ֆաշիզմի հանցավոր, բարոյազուրկ էությունը։ 1948 թվականին, գերմանական դեմոկրատական մտավորականության առաջին պատգամավորության կազմում, կնոջ հետ ԽՍՀՄ այցելելուց հետո, գրել է «Մենք վերադառնում ենք Սովետական Ռուսաստանից» ակնարկների գիրքը, որտեղ մեծ համակրանքով պատմում է խորհրդային ժողովրդի կյանքի մասին։ ԳԴՀ ազգային մրցանակ (1949

Բեռնարդ Քելլերման
Kellermann
Ծննդյան անունԲեռնարդ
Ծնվել է1879(1879)
ԾննդավայրՖյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն
Վախճանվել է1951(1951)
Վախճանի վայրԿլյայն Գլյայնիկե, Բաբելսբերգ, Պոտսդամ, Գերմանիա
ԳերեզմանNeuer Friedhof Potsdam
ՄասնագիտությունԳրող
Լեզուգերմաներեն
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
ԿրթությունՄյունխենի տեխնիկական համալսարան
Ժանրերռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներԹունել
ՊարգևներԳԴՀ ազգային մրցանակ
 Bernhard Kellermann Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 NooSFere (ֆր.) — 1999.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդ Քելլերման» հոդվածին։