Բեռնադետա Շիլդ (գերմաներեն՝ Bernadette Schild. ), ավստրիացի լեռնադահուկորդուհի, ձմեռային օլիմպիական խաղերի, աշխարհի գավաթի խաղարկությունների մասնակից[2][3]։

Բեռնադետա Շիլդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 2, 1990(1990-01-02)[1] (34 տարեկան)
Ծննդավայր՝Zell am See, Զալցբուրգ, Ավստրիա
Bernadette Schild in Hammarbybacken World Cup 2018
Շիլդը Ստոկհոլմի Hammarbybacken-ում 2018 թ.

Շիլդը ծնվել է Զալցբուրգի շրջանի Ցել ամ Զեե քաղաքում։ Մասնագիտացել է սլալոմ մարզաձևում։ Աշխարհի գավաթի խաղարկությունում իր նորամուտը նշել է 2008 թվականի մարտին Բորմիոյում։ Այդ հեղինակավոր մրցաշարում առաջին անգամ պատվո հարթակին է բարձրացել 2013 թվականի մարտ ամսին՝ Լենզերհայդեում կայացած մրցափուլում սլալոմի մրցումներում երկրորդ տեղը գրավելու համար։ Դրանից ինը ամիս անց նա երկրորդ անգամ արժանացավ նման պատվի՝ գրավելով երրորդ տեղը ֆրանսիական Կուրշևիլ քաղաքում կայացած մրցափուլում։

Բոռնադետան չեմպիոն լեռնադահուկորդուհի Մառլիս Ռայխի (ծնվ. 1981) կրտսեր քույրն է[4]։ Մարզական կարիերայի ընթացքում երկու անգամ պատահել է այնպես, որ նրանք միասին են տեղ գրավել պատվո հարթակին։ Դա եղել է 2014-2015 թվականների մրցաշրջանի ընթացքում. դեկտեմբերին՝ Կուրշևելում և փետրվարին՝ Կրանսկա Գորայում[5]։

2014 թվականի օլիմպիական խաղերում Շիլդը սլալոմում առաջին մրցավազքից հետո չորրորդ տեղում էր, բայց երկրորդ մրցավազքը չկարողացավ ավարտել և անհաջողության մատնվեց։

2016 թվականի հունիսին Շիլդն ամուսնացավ իր մարզիչ Արմին Ֆիրերի հետ։

Արդյունքները աշխարհի գավաթի խաղարկություններում խմբագրել

Մրցաշրջանային դիրքերը խմբագրել

Մրցաշրջանը Տարիքը Ընդհ. հաշվ. Սլալոմ Հսկա

սլալոմ
Գերհսկա սլալոմ / Super-G Ճեպավայրէջք / Downhill Համակցված / Combined
2009 19 120 54
2010 20
2011 21 62 20
2012 22 74 28
2013 23 32 10
2014 24 33 7
2015 25 46 17
2016 26 55 16
2017 27 23 8 28
2018 28 14 5 21
2019 29 19 9 20
2020 30
2021 31 79 37
2021 թվականի հունվարի 4-ի դրությամբ

Պատվո հարթակ / Race podiums խմբագրել

  • 7 պոդիում – (7 SL ); 38 անգամ՝ լավագույն տասնյակում
Մրցաշրջանը Ամսաթիվը Մրցավայրը Մրցաձևը Գրաված տեղը
2013 թ 16 Մարտ 2013    Շվեյցարիա Լենցերհայդե  Սլալոմ 2-րդ
2014 թ 17 դեկտեմբերի 2013թ   Ֆրանսիա, Կուրշևել Սլալոմ 3-րդ
2 փետրվարի 2014թ   Սլովենիա, Կրանսկա Գորա Սլալոմ 3-րդ
2017թ 11 մարտի 2017թ   ԱՄՆ, Սքվո Վելի, ԱՄՆ Սլալոմ 3-րդ
2018 թ 26 նոյեմբերի 2017թ   ԱՄՆ, Քիլինգթոն, ԱՄՆ Սլալոմ 3-րդ
9 հունվարի 2018թ   Ավստրիա, Ֆլախաու Սլալոմ 2-րդ
2019թ 17 նոյեմբերի 2018թ   Ֆինլանդիա, Լևի Սլալոմ 3-րդ

Արդյունքները աշխարհի առաջնություններում խմբագրել

 Տարին   Տարիքը   Սլալոմ  Հսկա



 սլալոմ 
Գերհսկա սլալոմ Ճեպավայրէջք Համակցված
2013 թ 23 12
2015թ 25
2017թ 27 10 17
2019թ 29 9 DNF1

Օլիմպիական արդյունքները խմբագրել

 Տարին   Տարիքը   Սլալոմ  Հսկա



 սլալոմ 
Գերհսկա սլալոմ Ճեպավայրէջք Համակցված
2014 թ. 24 DNF2
2018 թ. 28 7 24

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Salzburgwiki (գերմ.)
  2. «FIS-Ski - biographie». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  3. «Bernadette Schild ends her career».
  4. «Amer Sports - Not found». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  5. Mintz, Geoff (2014 թ․ փետրվարի 2). «Hansdotter finally gets a win, as Shiffrin lets one go». Ski Racing. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնադետա Շիլդ» հոդվածին։