Բեն Մակլեմոր
Բեն Մակլեմոր III (անգլ.` Ben McLemore III, ծնվ.` փետրվարի 11, 1993 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սակրամենտո Քինգս» ակումբում՝ որպես հարձակվող պաշտպան։ Ուսանողական առաջնությունում հանդես է եկել Կանզասի համալսարանի «Ջեյհոքս» ակումբում։ Ընտրվել է NBA-ի 2013 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 7-րդ ընտրությամբ՝ «Սակրամենտո Քինգսի» կողմից։
![]() Ben McLemore | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Հարձակվող պաշտպան | |
Համար | № 23 | |
Ի ծնե տրված անունը | Բեն Մակլեմոր Ben McLemore | |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 1993 (27 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Հասակ | 1,96 մ | |
Քաշ | 88 կգ | |
Դպրոց | Ուելսոն Օուք Հիլ Քրիստիան լայֆ | |
համալսարան | Կանզասի համալսարան (2012-2013) | |
Դրաֆթի տարի | 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 7-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սակրամենտո Քինգս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Մակլեմորի խաղաոճը բազմիցս համեմատվել է NBA-ի վետերան ռմբարկու Ռեյ Ալենի խաղաոճի հետ[1][2][3]։
Ուելսոնի ավագ դպրոցի փակումից հետո Մակլեմորը հաճախում է Օուք Հիլի ակադեմիա, այնուհետև՝ Քրիստիան լայֆ ավագ դպրոց, ինչի պատճառով Ուսանողական սպորտաձևերի ասոցիացիան (NCAA) թույլատրում է նրան մասնակցել Կանզասի բասկետբոլային թիմի մարզումներին ավելի ուշ՝ սկսած երկրորդ կիսամյակից։
Համալսարանային կարիերայի սկզբում Մակլեմորը չէր համարվում դրաֆթի առաջին ռաունդի ֆավորիտ, սակայն անցկացրած 24 հանդիպումներից հետո նրա միջին ցուցանիշները բավարար տպավորություն են թողնում սկաուտների վրա. 16, 8 միավոր, 5, 5 անդրադարձ, 1, 9 արդյունավետ փոխանցում, 51, 3% նետման արդյունավետություն, ինչպես նաև 87, 6% արդյունավետություն տուգանային գծից։
Անձնական կյանքըԽմբագրել
Ունի կրտսեր եղբայր՝ Քևին անունով, ով ներկայումս հանդես է գալիս Սենթ Լուիս Նորմանդի ավագ դպրոցի թիմում՝ որպես խաղարկող[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://bleacherreport.com/articles/1491949-nba-draft-breakdown-and-projections-for-kansas-star-ben-mclemore.
- ↑ http://www.nbadraft.net/could-kansas-ben-mclemore-go-1
- ↑ http://nbadraft.net/players/ben-mclemore
- ↑ http://www2.kusports.com/news/2013/jan/31/aau-coach-clears-twitter-confusion-ben-mclemores-b/