Բենքս վարդ

բույսերի տեսակ
Բենքս վարդ
Բենքս վարդ
Բենքս վարդ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Բենքս վարդ (R. banksiae)
Միջազգային անվանում
Rosa banksiae

Բենքս վարդ[1] (լատին․՝ Rosa banksiae), վարդազգիների ընտանիքին պատկանող բույս[2][3][4]։

Անվանում խմբագրել

Տեսակն իր անվանումն ստացել է ի պատիվ Լոնդոնի թագավորական ընկերության և գիտությունների հովանավոր Ջոզեֆ Բենքսի[5] կնոջ՝ Դորոթի Բենքսի։ Ռուսալեզու գրականության մեջ հանդիպում է Բենքս վարդի քերականական ոչ ճիշտ տարբերակը՝ բենքսային վարդ[1] կամ բենքսի մասուր։

Տարածման վայր խմբագրել

Բենքս վարդը հանդիպում է Չինաստանում՝ Հանսյու, Հուչժոու, Հենան, Հուբեյ , Ցզյանսու, Սըչուան և Յուննան նահանգներում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Rosa banksiae 'Lutea'. Բույսի ընդհանուր տեսքը

Բենքս վարդի թփերն ունեն մինչև 6 մետր բարձրություն, մշտականաչ են, երբեմն կարող են հասնել մի քանի տասնյակ մետրի։ Հին ճյուղերի վրա առկա են խոշոր և կոշտ փշեր, դալար ճյուղերն ունեն կարմրաշագանակագույն երանգ, համարյա մերկ են, փշերը կորացած են, կարճ՝ մինչև 5 մմ։ Մշակովի տեսակների մոտ փշերը բացակայում են։ Տերևները պտուտակավոր են, մինչև 4-6 սմ, թերթիկները գծային-նշտարաձև, կենտրոնաձիգ՝ վերևում սրացող, տերևները էլիպսաձև են, բարակամաշկ, փայլուն, վերևում սրացող։ Ծաղիկներն ունեն 1,5-2,5 սմ տրամագիծ, ծաղկաոտիկները 2,5-3 սմ են, բաժակատերևիկները հինգն են, ծաղկաթերթերը ևս հինգն են, բաժակատերևիկները ձվաձև են, թերթիկները կիսախավոտ են, կարող են լինել հոտավետ, կամ ոչ, սպիտակ կամ դեղին գույնի, հետևի կողմից ձվաձև են, հիմքում՝ սեպաձև, վերևում՝ շրջանաձև։

Էկոլոգիա խմբագրել

Բույսը հանդիպում է հովիտներում թփերի տեսքով, կարող է հանդիպել ծովի մակարդակից 500-ից 2200 մետր բարձրության սովորական ճանապարհների վրա։ Բենքս վարդը լայնորեն մշակվում է Չինաստանում, Հնդկաստանում, կենտրոնական Իրաքում[6] և աճեցվում է որպես դեկորատիվ բույս։ Անգլիայում հայտնվել է 1807 թվականին։ Տուլոնում աճող սպիտակ բենքս վարդի հին նմուշի մոտ բնի տրամագիծը հիմքում հասել է 70 սմ-ի, բունը կազմված է եղել 6 ճյուղերից, որոնցից ամենահաստը եղել է 45 սմ[7]։ Ծաղկում է մեկ անգամ։

Օգտագործում խմբագրել

Արմատի կեղևն օգտագործվում է դաբաղման համար, Հնդկաստանում և Չինաստանում արմատներն ու տերևներն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Деревья и кустарники СССР. — Л.: АН СССР, 1954. — Т. 3. — С. 644.
  2. Բենքս վարդ: տեղեկություններ IPNI կայում (անգլ.)(Ստուգված է 19 Դեկտեմբերի 2012)
  3. The Plant List: Rosa banksiae W.T. Aiton(անգլ.)(Ստուգված է 19 Դեկտեմբերի 2012)
  4. Flora of China: Rosa banksiae W. T. Aiton(անգլ.)(Ստուգված է 19 Դեկտեմբերի 2012)
  5. Rose named after Lady Banks
  6. R. Büttner, Peter Hanelt, Rudolf Mansfeld Mansfeld's encyclopedia of agricultural and horticultural crops. — 2001. — 450 с.
  7. William Paul The Rose Garden. — Simpkin, Marshall, Hamilton, Kent & Co, 1903. — ISBN 0930576084

Գրականություն խմբագրել

  • Charles Quest-Ritson, Brigid Quest-Ritson: Rosen: die große Enzyklopädie The Royal Horticultural Society, Übersetzung durch Susanne Bonn; Starnberg: Dorling Kindersley, 2004, Seite 48, ISBN 3-8310-0590-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենքս վարդ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենքս վարդ» հոդվածին։