Բենտ Անդրե Սկամելսրուդ (նորվ.՝ Bent André Skammelsrud, մայիսի 18, 1966(1966-05-18)[1], Սարպսբորգ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես կիսապաշտպան։ Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2000 թվականի Եվրոպայի առաջնությանը։

Բենտ Սկամելսրուդ
նորվ.՝ Bent Skammelsrud
Անձնական տվյալներ
Ազգությունը նորվեգացի
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 18, 1966(1966-05-18)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Սարպսբորգ, Նորվեգիա
Հասակ 177 սմ
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռակեստադ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986-1988 Նորվեգիա Դրյոբակ/Ֆրոգն ԻԼ ? (?)
1989 Նորվեգիա Ֆրիգ ? (?)
1990 Շվեդիա Մալմյո 20 (2)
1991-2002 Նորվեգիա Ռուսենբորգ 272 (57)
1998  Գերմանիա Բայեր 04 8 (0)
Ազգային հավաքական
1987-1989 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 5 (1)
1987-2000 Նորվեգիա Նորվեգիա 38 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Բենտ Սկամելսրուդն իր կարիերան սկսել է 1986 թվականին. հանդես է եկել նորվեգական Դրյոբակ/Ֆրոգն ԻԼ ակումբում։ 1990 թվականին տեղափոխվել է շվեդական Մալմյո ակումբ, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան[2]

Սկամելսրուդն առավել հայտնի է նորվեգական «Ռուսենբորգ» ակումբում իր ելույթներով։ Այդ ակումբի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 272 խաղ և խփել 57 գոլ Նորվեգիայի առաջնությունում։ Սկամելսրուդը այդ ժամանակ նորամուտը նշել է Ռուսենբորգ 1991 թվականին մինչև հետագա մրցաշրջանը դառել է հաղթող Թիփելիգայի։ Նորվեգական «Ռուսենբորգ» ակումբի կազմում Սկամելսրուդը 11 անգամ հաղթել է երկրի առաջնությունում, ինչպես նաև 3 անգամ դարձել է Նորվեգիայի գավաթակիր։ Սկամելսրուդը մի քանի մրցաշրջան եղել է «Ռուսենբորգի» ավագ, 1990-ական թվականների երկրորդ կեսին համարվել է թիմի առաջատար խաղացողներից մեկը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում։ 1998 թվականին կարճ ժամանակով տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր» ակումբ։ Ավելի ուշ ընտանեկան պատճառներով վերադարձել է Նորվեգիա։ Իր կարիերան ավարտել է 2002 թվականի մրցաշրջանի ավարտից հետո։

Հավաքականում խմբագրել

1987 թվականից Սկամելսրուդը ելույթ է ունեցել Նորվեգիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում խաղադաշտ է դուրս եկել 5 անգամ՝ խփելով 1 գոլ։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 1989 թվականին, երբ մասնակցել է Քուվեյթի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը։ Նորվեգիայի հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է Հարավային Կորեայի հավաքականի դեմ խաղում 1990 թվականի փետրվարի 4-ին. այդ խաղը ավարտվել է 3։2 հաշվով հօգուտ Նորվեգիայի։ 2000 թվականին Սկամելսրուդը հավաքականի հետ միասին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Այս առաջնությունում նա խաղադաշտ է դուրս եկել 2 անգամ՝ մասնակցելով Իսպանիայի և Հարավսլավիայի հավաքականների դեմ խաղերին։ Նորվեգիայի հավաքականի կազմում իր վերջին խաղը ֆուտբոլիստն անցկացրել է 2000 թվականի սեպտեմբերի 2-ին ընդդեմ Հայաստանի հավաքականի։ Սկամելսրուդը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 38 խաղ և խփել 6 գոլ[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Ռուսենբորգ»
  • Նորվեգիայի չեմպիոն - 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002
  • Նորվեգիայի գավաթակիր - 1992, 1995, 1999

Անհատական խմբագրել

  • Կնիկսենի մրցանակ (լավագույն կիսապաշտպան) - 1997
  • Կինկենսի մրցանակ Kniksen’s honour award - 2001 (Ռոար Ստրանդի հետ)

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղեր Գոլեր
1990   Մալմյո Ալսվենսկան 20 2
1991   Ռուսենբորգ Թիփելիգա 18 2
1992   Ռուսենբորգ Թիփելիգա 22 6
1993   Ռուսենբորգ Թիփելիգա 22 4
1994   Ռուսենբորգ Թիփելիգա 18 3
1995   Ռուսենբորգ Թիփելիգա 25 7
1996   Ռուսենբորգ Թիփելիգա 23 6
1997   Ռուսենբորգ Թիփելիգա 24 5
1997/98   Բայեր 04 Բունդեսլիգա 8 0
1998   Ռուսենբորգ Թիփելիգա 20 1
1999   Ռուսենբորգ Թիփելիգա 25 6
2000   Ռուսենբորգ Թիփելիգա 26 7
2001   Ռուսենբորգ Թիփելիգա 25 7
2002   Ռուսենբորգ Թիփելիգա 20 2

Սկամելսրուդի գոլերը Նորվեգիայի հավաքականում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Статистика игр Бента Скаммельсруда». Aftenposten. Վերցված է 2009 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Статистика Бента Скаммельсруда в сборной Норвегии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել