Բենջամին Արելյանո Ֆելիքս (իսպ.՝ Benjamín Arellano Félix հայտնի է նաև «Աստված» անունով, մարտի 12, 1952(1952-03-12), Կուլյական, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի խոշոր թմրավաճառ։ Տիխուանայի թմրակարտելի նախկին առաջնորդը։ Լինելով կարտելի առաջնորդ, Ֆելիքսը վերահսկում էր թմրանյութերի վաճառքը Ստորին Կալիֆոռնիա նահանգի հյուսիս-արևմտյան հատվածում[1]։ Ապրանքի ծավալը կազմում էր ԱՄՆ ներմուծված կոկաինի ընդամենը մեկ երրորդը[2]։

Բենջամին Ֆելիքս
Ծնվել էմարտի 12, 1952(1952-03-12) (72 տարեկան)
ԾննդավայրԿուլյական, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՄասնագիտությունԹմրավաճառ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մեքսիկայի Կուլյական քաղաքում։ Ունի ևս 6 եղբայր ու 3 քույր։ 1980-ականներին նա արդեն երևելի էր մեքսիկական թմրավաճառության ասպարեզում։ Առաջին անգամ ձերբակալվել է մեքսիկական ոստիկանության կողմից 1982 թվականի մարտի 18-ին։ Սակայն այդ ժամանակ Ալերյանոն խուսափեց պատժից։ Մեքսիկական կառավարությունը Բենջամին Ֆելիքսի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար սահմանել էր 2.000.000 ԱՄՆ դոլար պարգև։ Սակայն ազդեցիկ հովանավորների և մեքսիկական իրավապահ համակարգի կոռումպացվածության շնորհիվ, նարկոբարոնին հաջողվել է խուսափել ձերբակալությունից ևս 20 տարի։ Վերջապես մեքսիկական ոստիկաններին հաջողվել է դուրս գալ հայտնի նարկոբարոնի հետքին՝ դստեր միջոցով։ 2002 թվականի մարտի 9-ին Բենջամին Ֆելիքսը ձերբակալվեց Պուեբլայում։

Երկար դատավարությունից հետո Մեքսիկայում նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Որից հետո 2011 թվականի ապրիլի 29-ին հանձնվել է ԱՄՆ-ին, որտեղ նույնպես կանգնել է դատարանի առաջ, և 2012 թվականի ապրիլի 2-ին դատարանը Բենջամին Ալերյանո Ֆելիքսին մեղավոր ճանաչեց թմրանյութերի վաճառքի և փողերի լվացման մեջ ու դատապարտեց 25 տարվա ազատազրկման[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наркобарон по кличке «Господь» экстрадирован в США Արխիվացված 2011-05-02 Wayback Machine
  2. Jo Tuckman (2002 թ․ մարտի 15). «Blood brothers». The Guardian. Cocaine.org. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)
  3. [1]