Տիխուանայի կարտել
Տիխուանայի կարտել (իսպ.՝ Cártel de Tijuana), թմրակարտել և Մեքսիկայի առաջատար քրեական բանդայի առաջատարներից մեկը[1]։ Այս կարտելը գործում է հիմնականում երկրի հյուսիսարևմտյան մասում (Ստորին Կալիֆոռնիա) և համարվում է Մեքսիկայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ կոկաին տեղափոխող խոշորագույն կարտելներից մեկը[2]։
Տիխուանայի կարտել | |
---|---|
Տեսակ | մեքսիկական կարտել |
Հիմնադրված | 1987 |
Գլխադասային գրասենյակ | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Տեղագրություն | Մեքսիկա (Ստորին Կալիֆոռնիա) ԱՄՆ (Արիզոնա, Ֆլորիդա) |
Անվանված է | Տիխուանա |
Անձնակազմ | 1000 մարդ |
Հիմնադիր | Միգել Գալիարդո |
Կարտելը ներկայումս ունի հիմնականում 1000 անդամներ, որոնք ապրում են Մեքսիկայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կարտելի հիմնադիրն է Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոն, ով նաև համարվում է Սինալոա կարտելի պարագլուխներից մեկը[3][4]։
Տիխուանայի կարտելը 1990-ականներին և 2000-ի սկզբին դարձել է Մեքսիկայում ամենահզոր խմբավորումներից մեկը։ Իր հզորության գագաթնակետի ժամանակ կարտելը ներթափանցել էր Մեքսիկայի իրավապահ մարմիններ ու դատական համակարգ։
Այն վերահսկել է թմրանյութերի փոխադրումը։ Կարտելը վատ համբավ է ունեցել բռնությունների կիրառման հետևանքով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեքսիկայի 7 մահաբեր նարկոկարտելները». Տիխուանայի կարտել. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Амбулаторный арест Журнал «Власть» № 43 (796) от 03.11.2008
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Free Article for Non-Members». Stratfor. 2010 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.