Բենիամին
Բենիամին (նախկինում՝ Ճլոխան), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոնից՝ մոտ 8 կմ հարավ։ Վերանվանվել է Բենիամին 1945 թվականին։
Գյուղ | ||
---|---|---|
Բենիամին | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Մակերես | 8.6 կմ² | |
ԲԾՄ | 1540 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 750[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
| ||
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բենիամինի մշտական բնակչությունը կազմել է 724, առկա բնակչությունը՝ 693 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 109[5] | 347[5] | 561 | 442 | 604 | 546 | 531 | 500 | 751 | 702 | 724[3] | 750 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է կարտոֆիլագործությամբ, անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲենիամինում են գտնվում Ժամ եկեղեցին և «Թուխ Մանուկ» մատուռը։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում է դպրոց, որտեղ բացի դպրոցական ծրագրերից, երեխաները ներգրավվում են նաև արտադասարանական ծրագրերում՝ արվեստի, արհեստի խմբակներ, բանավեճի ակումբ, առողջ ապրելակերպի սեմինարներ։
Ավանդություն
խմբագրելԱսում են՝ սկեսուրը հարսի խոնարհությունը փորձելու համար ձեռքի ճլորը՝ կավե փոքրիկ աման, գցում է շիկացած թոնրի մեջ ու խնդրում նրան, որ հանի՝ «Խա'րս, ճլորը խա՛ն»։ Հարսը իրեն նետում է թոնիրը և այրվում։ Այդ օրվանից գյուղի անունը մնում է Ճլոխան[6][7][8][9]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Թուխ Մանուկ» մատուռ
-
Բենիամին գյուղի եկեղեցի 1871 թ.
-
Բենիամին գյուղի եկեղեցու դուռը
-
Բենիամին գյուղի եկեղեցին ներսից
-
Բենիամին գյուղի եկեղեցու կտուրը
-
Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձան Բենիամին գյուղում
-
Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձան Բենիամին գյուղում
-
Խորհրդային Միության հերոս գեներալ-մայոր Բենիամին Հովհաննեսի Գալստյանի հուշարձանը
-
Խորհրդային Միության հերոս գեներալ-մայոր Բենիամին Հովհաննեսի Գալստյանի հուշարձանը
-
Բենիամին համայնքի դպրոցը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)