Բենիամին Հովհաննեսի Գալստյան (մարտի 7, 1902(1902-03-07)[1], Ճլոխան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 4, 1942(1942-12-04)[1], Pulkovo Heights), խորհրդային ռազմական, քաղաքական գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, գեներալ-մայոր։

Բենիամին Գալստյան
մարտի 7, 1902(1902-03-07)[1] - դեկտեմբերի 4, 1942(1942-12-04)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՃլոխան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրPulkovo Heights
ԳերեզմանKazachye Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումգեներալ-մայոր և brigade commissar?
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդային բանակի լեհական արշավանք[1], Խորհրդա-ֆիննական պատերազմ[1], Հայրենական մեծ պատերազմ և Լենինգրադի շրջափակում
ԿրթությունՄոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1937)[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Բենիամին Գալստյանը ծնվել է 1902 թվականի փետրվարի 22-ին (մարտի 7) Երևանի նահանգ Ալեքսանդրապոլի գավառի Չոլխան (այժմ՝ Բենիամին) գյուղում (այժմ՝ Հայաստանի Շիրակի մարզում), աղքատ գյուղացու ընտանիքում։ Վաղ տարիքում որբացել է և ստիպված է եղել աշխատել հարուստ հարևանների մոտ, հետագայում՝ Ալեքսանդրապոլում։ 1920 թվականին, փրկվելով թուրքական օկուպացիայից, փախել է Վրաստան, որտեղ աշխատանքի է անցել Թիֆլիսի գործարաններից մեկում, որտեղ էլ ոգեշնչվել է բոլշևիզմի գաղափարներով։ Երբ 1921 թվականի փետրվարին Կարմիր բանակը մտավ Թիֆլիս, Գալստյանը կամավոր միացավ նրանց շարքերին։ Այնուամենայնիվ, շատ կարճ ժամանակ բանակից զորացրվել է անչափահաս լինելու պատճառով։

1923 թվականին Բենիամին Գալստյանը կրկին միացավ Կարմիր բանակի շարքերին։ 1924 թվականին մարտական փորձառություն ունեցող երիտասարդ Գալստյանը դարձել է ԽՄԿԿ անդամ։ Գալստյանն ավարտել է հրամանատարական դպրոց, Ա. Ֆ. Մյասնիկյանի անվան Երևանի միավորված ռազմահետևակային դպրոցը, 1931 թվականին՝ Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոցը (Թիֆլիս)։ Եղել է Հայկական դիվիզիայի 2-րդ գումարտակի կուսակցության կազմակերպության քարտուղարը։ 1936 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմաքաղաքական ակադեմիան[2]։ 1939 թվականին մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը, 1940 թվականին՝ խորհրդա-ֆիննական պատերազմին՝ որպես դիվիզիայի կոմիսար։ Հայրենական պատերազմի սկզբին մասնակցել է Կարելական պարանոցի պաշտպանությանն, ապա՝ Նովգորոդի համար մղված մարտերին։ Լենինգրադի շրջափակման օրերին եղել է 59-րդ հատուկ հարվածային գնդի և «Նևսկի» օպերատիվ խմբավորման կոմիսար։ 1942 թվականի օգոստոսին նշանակվել է 42-րդ բանակի ռազմական խորհրդի անդամ։

  Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ այլևս մեզ հետ չէ Բենիամին Հովհաննեսովիչը։ Սակայն խիզախ կոմիսարի հմայիչ կերպարը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից և մեզ կոչում է էլ ավելի դաժան պայքարի ատելի թշնամու դեմ»։ Մահախոսականը ստորագրել էին Ռազմական խորհրդի անդամները, Լենինգրադի մարզկոմի և մարզգործկոմի ամբողջ ղեկավարությունը՝ քարտուղար Ա. Կուզնեցովը, Մ. Խուլինը, Ա. Շտիկովը, գեներալներ Գովորովը, Կռիլովը, Կուլիկը, Պանյուշկինը, Կուրոչկինը, գրող Ն. Տիխոնովը և ուրիշներ։
- «Լենինգրադսկայա պրավդա»[3]
 
  Կենաց և մահու մարտերում սպանվում են հրամանատարներ, որոնք տեսել են մեծ ճակատամարտերի ամբողջ ահուսարսափը, ճաշակել ամենադաժան գրոհները… Մենք Գալստյանի անունը կգրենք հերոսների, Լենինգրադի պաշտպանների` ժամանակի կողմից չեղծվող ցուցակների մեջ, և այդ անունը կհիշենք միշտ՝ որպես մեր քաղաքի մի հիանալի հայրենասերի։
- «Կրասնայա զվեզդա»[3]
 

Պարգևներ

խմբագրել
  • Կարմիր դրոշի շքանշան (2, որոնցից մեկը ստացել է հետմահու՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1943 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ)

Զոհվել է 1942 թվականի դեկտեմբերի 4-ին, Պուլկովյան բարձունքների պաշտպանության մարտերում[4]։ Հուղարկավորվել է 1942 թվականի դեկտեմբերի 6-ին Լենինգրադի Ալեքսանդրա-Նևսկոե մայրավանքի գերեզմանատանը՝ Կոմունիստների ծառուղում։

Ընտանիք

խմբագրել

Բենիամին Գալստյանն ամուսնացել է Անահիտ Մելիքովնա Մովսեսյանի (1907-1977) հետ։ Ունեցել են երեք երեխա` Օլեգ Գալստյան (1926-1983), Էթերի Գալստյան (1931-2005) և Յուրի Գալստյան (1936-2002)։ Կրտսեր որդին դարձել է սպա և շարունակել ռազմական դինաստիան։ Կինը, ավագ որդին և դուստրը թաղված են հոր հետ[5]։

Հիշատակ

խմբագրել
  • 1955 թվականին Սանկտ Պետերբուրգի Մոսկվայի հրապարակի փողոցներից մեկը կոչվել է Բենիամին Գալստյանի անունով։ Մոսկովյան շրջանի փողոցներից մեկը նույնպես կոչվում է նրա անունով[6][7]։
  • Բենիամին Գալստյանի հուշարձանը կանգնեցված է հայրենի գյուղում, որը 1945 թվականի դեկտեմբերի 7-ին վերանվանվել է Բենիամին։ Գյուղի միջնակարգ դպրոցը նույնպես կոչվում է Գալստյանի անունով[8]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005։
  3. 3,0 3,1 Ayb Solutions LLC. «ԿՈՄԻՍԱՐ ԲԵՆԻԱՄԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ» (անգլերեն). Hay Zinvor. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  4. Информация из донесения о безвозвратных потерях на сайте Obd-memorial.ru
  5. Коммунистическая площадка в Александро-Невской лавре
  6. Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы? - 3-е изд., испр. и доп. - Л.: Лениздат, 1985. - С. 86-87.
  7. Городские имена сегодня и вчера: Петербургская топонимика / Полный свод названий за три века / Авт.-сост. С. В. Алексеева, А. Г. Владимирович, А. Д. Ерофеев и др. - 2-е изд., перераб. и доп. - СПб.: Информационно-издательское агентство «ЛИК», 1997. - 288 с.
  8. «Անվեհեր կոմիսարը. Բենիամին Գալստյան». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.

Գրականություն

խմբագրել
  • Հովսեփյան Ա. Ա., Անմահ կոմիսարը, Երևան, 1968։
  • Հովսեփյան Արմեն Ալեքսանի, Ասք կոմիսարի մասին. Բենիամին Գալստյան։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 658