Բեյրութի փողոց (Երևան)
Բեյրութի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ Երևանի քույր քաղաք, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի։
Բեյրութի փողոց | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 300 մետր |
Սկիզբ | Շահումյանի անվան պուրակ |
Ավարտ | Մյասնիկյան հրապարակ |
Անվանվել է ի պատիվ | Բեյրութ |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Շահումյանի անվան պուրակից (Մովսես Խորենացու փողոց) և ձգվում մինչև Մյասնիկյան հրապարակ (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց)։ Հատող փողոցներ չունի։ Երթևեկությունը փողոցով միակողմանի է։
Պատմություն
խմբագրելԵրևանի և Բեյրութի միջև համագործակցության շրջանակներում 1997 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում կնքվել է «ՀՀ Երևան քաղաքի և Լիբանանի Հանրապետության Բեյրութ քաղաքի միջև բարեկամության և համագործակցության մասին» համաձայնագիրը։ Ըստ այդ համաձայնագրի սկզբունքների՝ 2000 թվականի սեպտեմբերի 28-ին Երևանում կնքվել է համաձայնագիր Բեյրութի և Երևանի միջև համագործակցության և եղբայրացման մասին։ Նույն թվականին Երևանի Խորհրդարանի փողոցի մի հատվածն անվանակոչվել է Բեյրութի փողոց, իսկ 2004-ին Բեյրութի փողոցներից մեկն անվանակոչվել է Երևանի փողոց[1]։
Նշանակալի օբյեկտներ
խմբագրելՓողոցի աջ կողմում է Մանկական այգին, որի՝ Բեյրութի փողոցին հարող հատվածում 2005 թվականին տեղադրվեց լիբանանցի գրող, փիլիսոփա, նկարիչ, բանաստեղծ Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրին։
Պատկերասրահ
խմբագրել-
Բեյրութի փողոց
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։