Բացել գլխավոր ցանկը

Բեյմբեթ Մայլին (ղազ.՝ Бейімбет Жармағамбетұлы Майлин, նոյեմբերի 15, 1894(1894-11-15), Taran District, Կոստանայ շրջան - նոյեմբերի 10, 1938(1938-11-10)), ղազախ խորհրդային գրող, դրամատուրգ։ Ղազախ խորհրդային գրականության հիմնադիրներից։

Բեյմբեթ Մայլին
Beimbet Maylin 2019 stamp of Kazakhstan.jpg
Ծնվել էնոյեմբերի 15, 1894(1894-11-15)
ԾննդավայրTaran District, Կոստանայ շրջան
Վախճանվել էնոյեմբերի 10, 1938(1938-11-10) (43 տարեկանում)
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն և ղազախերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Beimbet Maylin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բեյմբեթ Մայլինը ծնվել է Կոստանայի մարզի Տարանովսկի շրջանում։ 1911-1912 թվականներին գրագիտություն է սովորել աուլի մոլլայի մոտ, 1913 թվականին՝ սովորել է Տրոիցկի «Ուազիֆա» դպրոցում, 1913-1915 թվականներին՝ Ուֆայի թաթարական «Գալիա» մեդրեսեում, բայց առողջության քայքայման և նյութական վատ պայմանների պատճառով ստիպված թողել է ուսումը։ 1916-1922 թվականներին աուլում եղել է ուսուցիչ, 1923-1925 թվականներին համագործակցել և խմբագրել է Կոստանայի մարզային «Еңбекші қазақ» (Աշխատասեր ղազախ) թերթը։ 1926 թվականին անդամագրվել է կոմկուսի շարքերում։ 1928-1932 թվականներին եղել է «Қазақ тілі» թերթի խմբագիր, 1932-1934 թվականներին՝ «Социалистік Қазақстан» թերթի բաժնի վարիչ, խմբագիր, 1934-1937 թվականներին՝ «Қазақ әдебиеті» թերթի խմբագիր։ 1937 թվականին բռնադատվել է, 1957 թվականին՝ հետմահու արդարացվել[1][2]:

Մայլինի գրական և լրագրական գործունեությունն սկսվել է 1912 թվականից։ 1915 թվականին գրած «Շուգայի հիշատակին» պատմվածքը գրողին ընդհանուր ճանաչում է բերել։ Մայլինի գրական գործունեությունը լայն ծավալ է ստացել հատկապես Խորհրդային իշխանության տարիներին։ Հեղափոխության առաջին իսկ օրերից ակտիվորեն մասնակցել է Ղազախստանում թերթերի ու գրքերի հրատարակության կազմակերպման գործին։ Իր ստեղծագործություններում Մայլինը ցույց է տալիս դասակարգային պայքարն աուլում, ղազախ աշխատավորների պայքարը նոր կյանքի կառուցման համար։ Նրա ստեղծագործություններում զգալի տեղ են գրավում երգիծական պատմվածքները, պոեմները և բանաստեղծությունները։

ՍտեղծագործություններԽմբագրել

Վեպեր

  • «Ղազախի դուստրը»
  • «Ազամատ Ազամատովիչ»
  • «Կարմիր դրոշ»
  • «Հարևաններ»
  • «Գոտեմարտ»

Պատմվածքներ

  • «Ամիրժանի պատմածը»
  • «Կոմունիստ Ռաուշան»
  • «Հոսանքի վրա»
  • «Տասնհինգ ծուխ»

Պոեմներ

  • «Ռազիա կըզ (Ռազիա աղջիկը)»
  • «Մարժան»

Պիեսներ

  • «Ժալբիր»
  • «Մեր ջիգիթները»
  • «Տալտանբայի ռեժիմը»
  • «Շանշար մոլլա»
  • «Շուգա»
  • «Ռազմաճակատ»
  • «Նշանադրություն»
  • «Հարս ու սկսեսուր»

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. - Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. - Т. 4: Язык. Литература. Фольклор. Искусство. Архитектура. - С. 369-370. - 31 300 экз. - ISBN 5-89800-023-2.
  2. Ղազախ բանաստեղծներ, Հայաստան հրատարակչություն, Երևան 1968