Բեյզիլ Դին
Բեյզիլ Հերբերտ Դին (անգլ.՝ Basil Herbert Dean, սեպտեմբերի 27, 1888[1][2], Կրոյդոն, Միացյալ Թագավորություն - ապրիլի 22, 1978[3], Վեստմինստեր, Միացյալ Թագավորություն), 20-րդ դարի անգլիացի դերասան, գրող, թատրոնի և կինոյի պրոդյուսեր ու ռեժիսոր[7][8]։ Լեսլի Հենսոնի համագործակցությամբ 1939 թվականին հիմնադրել է Entertainments National Service Association-ը (ENSA-ն)՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական զինված ուժերի անձնակազմի ժամանցի կազմակերպումն ապահովելու նպատակով։
Բեյզիլ Դին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1888[1][2] |
Ծննդավայր | Կրոյդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | ապրիլի 22, 1978[3] (89 տարեկան) |
Մահվան վայր | Վեստմինստեր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Whitgift School? |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, դրամատուրգ, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր |
Ամուսին | Esther van Gruisen?, Mercy Greville? և Victoria Hopper?[4] |
Ծնողներ | հայր՝ Harding Hewer Dean?[5], մայր՝ Elizabeth Mary Winton?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Winton Dean?, Frances Elizabeth Tessa Dean?[5] և Joseph Dean?[5] |
Basil Dean Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Լոնդոնի հարավային մասում ընկած Քրոյդոն արբանյակ-քաղաքում։ Շոու բիզնեսում իր գործունեությունն սկսել է որպես Վեսթ Էնդի թատրոնի դերասան, այնուհետև դարձել է թատերական պրոդյուսեր։ Դրանից հետո աշխատանքի է անցել կինոարտադրությունում, 1930-ական թվականների սկզբներին հիմնադրել Associated Talking Pictures ընկերությունը, աշխատակցել Գրեյսի Ֆիլդսին, Ջորջ Ֆորմբիին և անվանի այլ կինոգործիչների։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո թողել է կինոարտադրությունը և գլխավորել պետական աջակցությամբ գործող Entertainments National Service Association-ը՝ ENSA-ն, որը կենդանի ներկայացումներ էր կազմակերպում բրիտանացի զինծառայողների համար։ Այս բնագավառում Բեյզիլ Դինի ծավալած եռանդուն և նպատակասլաց գործունեությունը գնահատելով՝ կառավարությունը նրան պարգևատրել է «Բրիտանական կայսրություն» շքանշանով (Order of the British Empire|CBE]]): Այդ տարիների գործունեությունը Բեյզիլը նկարագրել է իր The Theatre at War գրքում։
Ամուսնացել է մի քանի անգամ. նրա կինն են եղել Մերսի Գրևիլը, Էսթեր վան Գրուիզենը, կինոյի և թատրոնի բրիտանացի դերասանուհի Վիկտորյա Հոփերը։ Ավելի վաղ՝ մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել կինոյի և թատրոնի դերասանուհի Մեգգի Ալբանեզիի հետ, որի վաղաժամ վախճանից հետո էլ տարված է եղել նրանով։
Մահը
խմբագրելԴինը մահացել է Լոնդոնում՝ Վեստմինիստերում, 1978 թվականին՝ 89 տարեկան հասակում[8]։ Նրա որդին՝ Ուինտոն Դինը (1916 –2013), ճանաչված երաժշտագետ էր[9]։
Ստեղծագործությունների ընտրանի
խմբագրելՈրպես պրոդյուսեր
խմբագրել- The Constant Nymph (1928)
- The Return of Sherlock Holmes (1929)
- Escape (1930)
- Birds of Prey (1930)
- Sally in Our Alley (1931)
- Nine till Six (1932)
- Love on the Spot (1932)
- Looking on the Bright Side (1932)
- The Impassive Footman (1932)
- The Water Gipsies (1932)
- The Sign of Four (1932)
- A Honeymoon Adventure (1932)
- Three Men in a Boat (1933)
- Skipper of the Osprey (1933)
- Loyalties (1933)
- Autumn Crocus (1934)
- Love, Life and Laughter (1934)
- Java Head (1934)
- Sing As We Go (1934)
- Lorna Doone (1934)
- Look Up and Laugh (1935)
- Midshipman Easy (1935)
- No Limit (1935)
- The Lonely Road (1936)
- Laburnum Grove (1936)
- Keep Your Seats, Please (1936)
- Whom the Gods Love (1936)
- Queen of Hearts (1936/I)
- The Show Goes On (1937)
- Keep Fit (1937)
- Feather Your Nest (1937)
- Penny Paradise (1938)
- It's in the Air]] (1938)
- When We Are Married (1938) (հեռուստատեսության համար)
- 21 Days (1940) (հարակից պրոդյուսեր)
- I Believe in You (1952) (հեղինակակից պրոդյուսեր)
- The Gentle Gunman (1952) (հեղինակակից պրոդյուսեր)
Որպես կինոբեմադրիչ
խմբագրել- The Constant Nymph (1928)
- The Return of Sherlock Holmes (1929)
- Escape (1930)
- Birds of Prey (1930)
- Nine Till Six (1932)
- Looking on the Bright Side (1932)
- The Impassive Footman (1932)
- Loyalties (1933)
- The Constant Nymph (1933)
- Autumn Crocus (1934)
- Sing As We Go (1934)
- Lorna Doone (1934)
- Look Up and Laugh (1935)
- Whom the Gods Love (1936)
- The Show Goes On (1937)
- 21 Days (1940)
Որպես սցենարիստ
խմբագրել- The Constant Nymph (1928) (play)
- The Return of Sherlock Holmes (1929)
- Escape (1930)
- Birds of Prey (1930)
- Looking on the Bright Side (1932)
- The Water Gipsies (1932)
- A Honeymoon Adventure (1932)
- The Constant Nymph (1933) (play) (dialogue)
- Autumn Crocus (1934)
- Sensation (1936) (play Murder Gang)
- The Show Goes On (1937)
- Penny Paradise (1938) (story)
- The Constant Nymph (1938) (TV) (play)
- 21 Days (1940)
- The Constant Nymph (1943) (play)
Թատերական աշխատանքների ընտրանի
խմբագրել- Scotch Mist (1926)
- The Moving Finger (1928)
- Touch Wood (1934)
- Call It a Day (1935)
- Autumn (1937)
- Escort (1942)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.acmi.net.au/creators/77849
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.independent.co.uk/news/obituaries/victoria-hopper-434840.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 6,0 6,1 6,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Index entry». FreeBMD. ONS. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 8,0 8,1 «BFI biodata». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Sadie, Stanley. Winton (Basil) Dean. In: The New Grove Dictionary of Opera. Macmillan, London & New York, 1997.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բեյզիլ Դին Internet Movie Database կայքում
- Basil Dean Papers at the John Rylands Library, Manchester
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյզիլ Դին» հոդվածին։ |