Բեկանկուր

քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգում

Բեկանկուր (ֆր.՝ Bécancour), քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգում։ Համարվում է Բեկանկուրի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի նստավայրը։ Աշխարհագրորեն տեղակայված է Սուրբ Լավրենտիոս գետի հարավային ափին՝ համանուն վտակի հովտում, Տրուա Ռիվիեր քաղաքի շրջակայքում։

Քաղաք
Բեկանկուր
ֆր.՝ Bécancour
Զինանշան

ԵրկիրԿանադա Կանադա
ՆահանգՔվեբեկ
ՀամայնքBécancour?
Հիմնադրված էհոկտեմբերի 17, 1965 թ.
Մակերես494.60 կմ²
ԲԾՄ148±1 մետր
Խոսվող լեզուներֆրանսերեն` 97,7 %
անգլերեն` 0,7 %
Բնակչություն11 134 մարդ (2006)
Ազգային կազմկանադացիներ
Կրոնական կազմկաթոլիկություն
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ819
Փոստային դասիչG9H
Պաշտոնական կայքbecancour.net(ֆր.)
Բեկանկուր (Կանադա)##
Բեկանկուր (Կանադա)

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների սկզբնահատվածում Բեկանկուրին եղել է աբենակի հնդկացիական ցեղային միավորման կենտրոնը։

Պատմություն

խմբագրել

Քաղաքի ներկայիս անվանումը կապված է Նոր Ֆրանսիայի կառավարության օրոք ազդեցիկ դեր ունեցող ազնվականներից մեկի անվան հետ։

Առաջին ֆրանսիացիներն այստեղ հաստատվել են 1758 թվականին։ Դրանք ակադացիներն էին, որոնք բրիտանական իշխանությունների կողմից աքսորվել էին Մյու Բրաունսվիկի նահանգ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Կանադայի ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության՝ Բեկանկուր քաղաքի բնակչությունը կազմում է 11 134 մարդ։

Հիմնական բնակիչները կանադացիներն են։ Բեկանկուրը տեղակայված է Կանադայի ֆրանսիական Քվեբեկ նահանգում, հետևաբար՝ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը ֆրանսախոս է (97,7 %)։ Անգլերեն խոսում են միայն բնակիչների 0,7 %-ը[1]։

Բեկանկուրի բնակչությունը հիմնականում դավանում է կաթոլիկություն։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեկանկուր» հոդվածին։