Բեխի անապատը (այլ անվանումներ՝ Տանձափարախի կամ Արիստակես անապատ), գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4 կմ հարավ-արևելք, բարձր լեռան արևելյան լանջին, անտառի մեջ։ Կառուցվել է 10-րդ դարում, 17-րդ դարի 20-ական թվականներին, վերակառուցվել է Արիստակես վարդապետի կողմից։

Բեխի անապատ
Տանձափարախը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Սյունիքի մարզ, Կապանի Բեղխ թաղամասից 4 կմ հվ-արլ․, բարձր լեռան արլ․ լանջին, անտառի մեջ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունյաց թեմ
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
Մասն էԲնակելի թաղամաս Բեխ
Կազմված էԳավիթ, Գերեզմանոց, Բեխի անապատ Եկեղեցի, Միաբանության խցեր, Պարիսպ, Խաչքար, Խաչքար Մակարի և Սրահ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Կառուցման սկիզբ10-րդ դար
Հիմնադրված10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Bekhi Anapat Վիքիպահեստում

Անվան ստուգաբանություն խմբագրել

Կարծիք կա, որ այն պատմության մեջ հիշատակվող Փառավարտո վանքն է։ Որոշ պատմաբաններ փառավարտո բառը ստուգաբանում են «փառավոր ավարտ» իմաստով։

Համալիրը խմբագրել

Համալիրի կենտրոնում գտնվում է 17 դարում վերակառուցված եկեղեցին, որն ամբողջովին կանգուն է։ Այն միանավ, բազիլիկ շինություն է, կղմինդրածածկ։ Տանիքն ամբողջովին խոտածածկ է, աճել են նաև ծառեր։

Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը փլված է, պահպանվել են հիմքերը։ Եկեղեցուն հարավից կից սեղանատունը կիսավեր վիճակում է գտնվում։ Պահպանվել են համալիրի շուրջ եղած պարսպի հիմքերը և արևմտյան պարսպապատին կից միաբանության խցերի ավերակները։ Տարածքում կան 10-18 դդ. թվագրվող 4 խաչքարեր։ Վանական համալիրից արևելք՝ մոտ 50 մ հեռավորության վրա կա փոքրիկ մատուռ։

Հեթանոսական պաշտամունքային մանր կոթողների առկայությունը եկեղեցու ներսում, հիմք է տալիս ենթադրելու, որ այս տարածքում հնարավոր է նախաքրիստոնեական կրոնական շինություն եղած լինի։

Պատմական տվյալներ խմբագրել

Երվանդ Լալայանը «Զանգեզուրի գավառ» գրքում գրում է, որ իր ժամանակների Ղափանի ոստիկանական շրջանում, նախանցյալ դարում իշխել են երկու նշանավոր մելիքական տներ, մեկը՝ Մելիք Փարսադանյանի, մյուսը՝ Թորոս իշխանի։ Մելիք-Փարսադանյանները բնակվել են գլխավորապես Հալիձոր և Բեխ գյուղերում։

Բեխի կամ Տանձափարախի անապատի մասին հիշատակված է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ։ Այս պատմագրության վերջում Ստեփանոս Օրբելյանը բերում է Սյունիքի 12 գավառների եկեղեցու հարկացուցակը ըստ հին սահմանվածի։ Հարկացուցակում Կովսական գավառի մեջ թվարկված է նաև Բեխ գյուղը։ Ստ. Օրբելյանը 13-րդ դարի երկրորդ կեսի և 14-րդ դարի առաջին տարիների գործիչ է։ Նրա «ըստ հին սահմանվածի» արտահայտությունը հիմք է տալիս ենթադրելու, որ շուրջ 700 տարի առաջ պատմության մեջ հիշատակված Բեխ գյուղը շատ ավելի հին կարող է լինել։ Այն մինչ օրս անփոփոխ պահպանել է իր անունը։ Կապան քաղաքի ընդարձակման հետևանքով՝ որպես առանձին թաղամաս, ներառվել է քաղաքի վարչական տարածքի մեջ։

Համալիրի կառուցման մասին «Սյունիքի պատմությունում» որևէ հիշատակություն չկա, սակայն ասվում է, որ Սյունյաց Ձագիկ իշխանի որդին՝ Վահանը, հանկարծակի չար դևից զարնվելով, տանջվում էր։ Այդ պատճառով հրաժարվում է աշխարհական կարգից, կրոնավորի տարազ հագնում ու երկար ժամանակ ճգնում Տանձափարախի սուրբ վկայարանում։ Պատմիչը այնուհետև գրում է, որ մաքրվելով պիղծ ոգուց, նա կամենում է իր անունով վանք շինել։ Վահանը իր մտահղացումը իրականացնում է 911 թվականին՝ կառուցելով և իր անունով կոչելով Վահանավանքը։ Կնշանակի, որ 10-րդ դարի սկզբում արդեն Տանձափարախը հայտնի միաբանական ուխտ է եղել։

Մեկ այլ տեղ, խոսելով Սյունյաց աշխարհի վանքերից գլխավորների մասին և թվարկելով շուրջ 30 անուն, Ստեփանոս Օրբելյանը գրել է, որ առաջինը Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաբաշխության աղբյուրը, Տաթևն է։ Այնուհետև, ըստ ունեցած դերի թվարկելով մյուսները, Տանձափարախին հատկացնում է 11-րդ տեղը՝ Վահանավանքից հետո, նշելով, որ Վահանավանքի և Տանձափարախի կրոնավորները խարազանազգեստ ու սակավապետ էին։

Գրականություն խմբագրել

  • Ալիշան Ղևոնդ, Սիսական, 1893։
  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, 1986։
  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, 1990։
  • Հասրաթյան Միքայել, Սյունիքի XVII– XVIII դարերի ճարտարապետական համալիրները, 1973։