Բելկան և Ստրելկան։ Աշխույժ ընտանիք

կինոնկար

«Բելկան և Ստրելկան։ Աշխույժ ընտանիքը», ռուսական համակարգչային անիմացիոն մուլտսերիալ։ Մուլտսերիալի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 11-ին և ցուցադրվել է «Ռոսիա 1» հեռուստալիքի «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումով։ Սերալը ստեղծվել է «ԿինոԱտիս» ստուդիայի կողմից։ Մուլտսերիալի գլխավոր հերոսները «Բելկան և Ստրելկան։ Աստղային շներ»[1] անիմացիան մուլտֆիլմի գլխավոր հերոսների երեխաններն են։

Բելկան և Ստրելկան։ Աշխույժ ընտանիք
Белка и Стрелка. Озорная семейка
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրարկածային ֆիլմ, կատակերգական հեռուստասերիալ, մուլտֆիլմ և կատակերգություն
ՁայնագրումԴմիտրի Ֆիլիմոնով և Լարիսա Բրոխման
ԵրաժշտությունԻվան Ուրյուպին
Երկիր Ռուսաստան
ՀեռուստաալիքԿառուսել
Եթերաշրջաններ6
Սերիաների քանակ93
ՊրոդյուսերՎադիմ Սոտսկով
ՌեժիսորInna Evlannikova?
ՍցենարիստՄիխայիլ Մեստեցկի
Էկրաններին էապրիլի 11, 2011-ից
դեկտեմբերի 29, 2017
ՆախորդԲելկա և Ստրելկա։ Աստղային շներ և Բելկա և Ստրելկա։ Լուսնային արկածներ
ՀաջորդԲելկա և Ստրելկա։ Լուսնային արկածներ

Սերիալի հիմնական թեման խմբագրել

Ռեքսը, Դինան և Բուբլիկը, տիեզերագնացներ՝ Բելկայի և Կազբեկի երեխաներն են, որոնք «Բելկան և Ստրելկան. Աստղային շներ» մուլտֆիլմի գլխավոր հերոսներն են։ Նրանց ամենակարևոր երազանքը, դա՝ թռիչքն է հրթիռով ու դրա իրականացման համար նրանք պետք է ներխուժեին հրթիռ, բայց մինչ հրթիռ մտնելը նրանք բախվում են բազում բարդությունունների, բայց այդ ամենը կարողանում են հաղթահարել ի շնորհիվ նրանց համախմբվածության[2]:.

Գլխավոր հերոսներ խմբագրել

Սերիալի մի քանի գլխավոր հերոսներ հանդիսանում են նոխորդ լիամետրաժ ֆիլմի հերոսները։ Երեխաներ՝ Դինան, Ռեքսը և Բուբլիկ մասնակցում են միայն սերիալում։ Մեծ շունը՝ Պուշոկը, ապրում է ԱՄՆ-ում, որտեղ նրան ուղարկել են ֆիլմի սկզբում։

Ռեքս խմբագրել

Ամենախելացին է շների մեջ, համեստ է և ամաչկոտ, բայց չնայած դրան պատասխանատու է և անկեղծ։ Շների մեջ ըստ հասակի միջնեկն է։ Հետաքրքրվում է շրջապատող աշխարհով և շատ գիրք է ընթերցում։ Կապուտաչյա է։ Ակնոց է կրում։ Աշխատում է ամեն ինչով նմանվել իր հորը՝ Կազբեկին, և երազում է լինել տիեզերքում։ Կարողանում է բարդ իրավիճակներում ճիշտ ճանապարհը գտնել։ Համեմատելով Դինայի և Բուբլիկի հետ նա ավելի հանգիստ է և ճարություն չի անում։ Հաճախ է լինում մտամոլոր և անուշադիր։ Ծնվել է օգոստոսի 1-ին

Բուբլիկ խմբագրել

Կրտսերն է ընտանիքում։ Ամենաչարաճճին և աշխույժն է ընտանիքում, Ռեքսի հակապատկերն է։ Հաճախ է անհաջողությունների պատճառ հանդիսանում։ Չնայած այդ ամենին, հաջողակ է և կարող է բարդ իրավիճակից դուրս գալ իր հաջողության շնորհիվ։ Ռեքսը և Դինան երբեմն նրան անվանում են Բարանկա։ Հաճախ է չարաճճիություն անում իր քրոջ՝ Դինայի հետ։ Ծնվել է հոկտեմբերի 2-ին։

Դինա խմբագրել

Աղջիկ Դինա՝ ավագն է շների մեջ, զվարթ է և կենսուրախ։ Ակտիվ է և ձեռներեց, չի թողնում, որ իրեն նեղացնեն, բայց սիրում է գեղեցիկ տեսք ունենալ։ Չի սիրում, երբ խառնվում են իր գործերի մեջ։ Հաճախ է եղբայրներին խաղ առաջարկում իր կանոններով։ Ծնվել է ապրիլի 5-ին։

Բելկա խմբագրել

Լրիվ անունը՝ Բելլա ՌԱյմոնդովա Մանեժնայա։ Կրկեսային դերասանուհի է։ Գործունյա է և ինքնասեր։ Մասնակցել է տիեզերական հաղորդմանը, որտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ։ Հոգատար մայրիկ է և անհանգստանում է իր երեխաների համար, առանձնապես Դինայի և Բուբլիկի համար, բայց հաճախ է խիստ լինում։ Սիրում և հարգում է իր ամուսնուն՝ Կազբեկին։

Կազբեկ խմբագրել

Լրիվ անունը՝ Կազբեկ Ռուսլանովիչ Նեբալուև։ Դիմացկուն և հպարտ շուն է։ Մասնակցում է ապագա տիեզերագնացների պարապմունքներին և հաճախ թռչում է տիեզերք։ Խիստ է և պարտաճանաչ։ Մի քիչ սենտիմենտալական է, բայց դա թաքցնում է։ Սիրում է տունն ու իր ընտանիքը։ Երեխանները հնազանդվում են նրան։

Ստրելկա խմբագրել

Լրիվ անունը՝ Ստրելա Սիրուսովա Կոսմոս։ Ստրելկան էլ էր Բելկայի հետ թռչել տիեզերք և հաջողությամբ ետ վերադարձել։ Այս մուլտֆիլմում եղած նրա կյանքի տեղեկությունից բացի ուրիշ ոչ մի տեղեկություն չկա նրա հետագա կյանքի մասին։ Մուլտսերիալում հազվադեպ է հանդիպվում, բացառությամբ մի քանի սերիա(առաջին անգամ հայտնվել է «Տիեզերագնացության օր» սերիայում)։

Վենյա խմբագրել

Լրիվ անունը՝ Վենիամին Ուսատովի Խվաստովսկի։ Առնետ։ Բելկայի և Ստրելկայի լավագույն ընկերը։ Թռչել է նրանց հետ տիեզերք։ Երբեմն հոգ է տանում Ռեքսի, Դինայի և Բուբլիկի հետևից և օգնում է նրանց խորհուրդներ տալով։

Երկրորդական կերպարներ խմբագրել

Մուլտսերիալում, բացի գլխավոր դերերից կան նաև երկրորդական կերպարներ։ Հաճախ հայտնվում են՝

  • շներ-ավազակներ՝ շուն Պիռատ, մոպս Մուլիա, ցլաշուն Բուլիա
  • թութակ Կառլուշա (ինքը՝ Կառլ Իվանիչ, կրկեսի տնօրենը, որտեղ աշխատում է Բելկան), կրկեսի դերասաններ (փիղ՝ Իվան Իվանովիչ, արջ՝ քեռի Միշա, խոզուկ՝ քեռի Վոլդեման, կապիկ, առյուծ՝ քեռի Լյովա (Լև Բոնիֆացիևի), նապաստակներ, խլուրդ)
  • մարդ-շնորսը («Փնտրելով թութակին», «Առյուծի բաժինը» նա հանդես է գալիս հավաքարար քեռի Ֆեդիայի դերով)

Մի քանի սերիաններում հայտնվում են նոր կերպարներ, օրինակ՝ աղավնի Չիբիսը, Մալին, Արկադին և փիսիկ Լապկան՝ ովքեր 4-րդ եթերաշրջանից են։ Ինչպես նաև՝ տեզերագնաց ճագարը, ոստիկանը, շիկահեր աղջիկը, կատուների սիրահարը, հոգեբան կատուն, ցուլաշուն տիկին Մոտյան և Ժուչկա Պոկանովայի բարեկամ տաքսան (Դինայի, Ռեքսի և Բուբլիկի տատիկը)։ «Իրական Ձմեռ Պապը» սերիայում հայտնվում է Ձմեռ Պապը։ «Տրոյական շուն» սերիայում հայտնվում է Ինոկենտին (Կեշա), որը կորել է։

Բելկան և Ստրելկան։ Սպորտային թիմ խմբագրել

«Բելկան և Ստրելկան։ Սպորտային թիմ»` «Աշխույժ ընտանիքի» սպին-օֆֆը, նկարահանվել է 2013-2014 թվականներին, այն կապել են 22-րդ դարի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի հետ։ Սերիալը պատմում է, որ հաղթանակի համար անհրաժեշտ է միայն ուժը, դիսցիպլինան և պարապմունքները։ Առանց սպորտի նկատմամբ սիրո, փոխօգնության և հարգանք հակառակորդի նկատմամբ, չես կարող հաղթել։

Հնչյունավորում խմբագրել

Սերիալի հերոսները հնչյունավորում են[3]՝

  • Լարիսա Բրոհման - Ռեքս, Բուբլիկ, Ստրելկա («Տիեզերագնացության օրը» սերիայից), ցուլաշուն Բուլիա («Ձկնորսություն Բուբլիկի համար» սերիայից)
  • Օլգա Շորոխովա - Դինա, Բելկա և ուրիշ կանացի և մանկական դերեր
  • Դիմիտրի Ֆիլիմոնով - բոլոր տղամարդու դերերը, գումարած նաև Կազբեկը, Վենյան («Կվարտետ» սերիայից), մոպս Մուլիան («Դեղամիջոց» սերիայից), Կարլ Իվանիչը, կրկեսի դերասանները («Դերասանները շատ են» սերիայից), ցուլաշուն Բուլիան («Փնտրելով թութակին» սերիայից)
  • Դիոմիդ Վինոգրադով - բոլոր տղամարդու դերերը (սկսած 4-րդ եթերաշրջանից), տատիկ Ժուչկան («Տիմուրովցինները» սերիայից)

Երաժշտական նվագակցություն խմբագրել

Երաժշտական նվագակցություն հեղինակ՝ կոմպոզիտոր և դիրիժոր Իվան Ուրյուպին, ով ինչպես մասնակցել է երաժշտական նվագակցության ստեղծմանը՝ լիամետրաժ ֆիլմի համար։

Մասնակցությունը կինոփառատոններին և ցուցահանդեսներին խմբագրել

  • Զվարճալի էքսպոզիցիա, որը նվիրաբերված է եղել «ելկա և Ստրելկա։ Աշխույժ ընտանիք»[4][5]. մուլտսերիալին, որը ցուցադրվել է ամենամյա «Կառուսել» հեռուստալիքով 2011 և 2012 թվականներին։ Էքսպոզիցիան մեծ հետաքրքություն է առաջացրել մանկական լսարանում՝ ովքեր ուզում էին լուսանկարվել գլխավոր հերոսների հետ[6]։

Հեռուստալիքներ խմբագրել

DVD խմբագրել

Առաջին պաշտոնական սերիալը DVD-ի վրա դուրս է եկել 2011 թվականի հոկտեմբերի 20-ին Ռուսաստանում։ Լույս տեսման իրագործումը կատարել է «Վիդեոսերվիս» կոմպանիան։ Ինչպես նաև «Բելկան և Ստրելկան։ Աշխույժ ընտանիք» մուլտսերիալը դուրս է եկել Blu-ray սկավառակի վրա 2015 թվականին։ Ընդամենը ներկայացված է 8 եթերաշրջան 62 սերիա[7]։

Տպագրության արտադրանքը խմբագրել

Ռուսաստանի խոշոր հրատարակչություններից մեկն է, որը դուրս է եկել «Էգմոնտ-Ռոսիա» ստուդիայում 2011 թվականին։ Այն իրականացնում է նաև հրատարակչական արտադրանք լիամետրաժ ֆիլմ «Բելկա և Ստրելկա։ Աշխույժ ընտանիք» մուլտսերիալի համար[8]։

Նկարահանվել են նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дети Белки и Стрелки станут героями передачи «Спокойной ночи, малыши»» (ռուսերեն) — ՌԻԱ Նովոստի. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. «Начинаем новую космическую викторину от Белки, Стрелки и их озорной семейки!» (ռուսերեն) — Няня.ру. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին.
  3. Данные из финальных титров
  4. ««Озорная семейка» участвует в кинофестивале в Аргентине!»» (ռուսերեն) — Официальный сайт мультфильма «Белка и Стрелка. Озорная семейка». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. ««FILM INFO BELKA & STRELKA. STAR DOGS (GRATIS)»» (իսպաներեն) — «Buenos Aires International Festival of Independent Cinema — BAFICI». {{cite web}}: no-break space character in |description= at position 59 (օգնություն)
  6. ««Белка и Стрелка. Озорная Семейка» на «Карусели»» (ռուսերեն) — Официальный сайт мультфильма «Белка и Стрелка. Звёздные собаки». Раздел «Новости». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  7. ««Белка и Стрелка. Озорная Семейка» DVD» (ռուսերեն) — «Белка и Стрелка. Озорная Семейка» в каталоге «Ozon.ru».
  8. ««Белка и Стрелка. Озорная Семейка»» (ռուսերեն) — Официальный сайт издательства «Эгмонт-Россия». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելկան և Ստրելկան։ Աշխույժ ընտանիք» հոդվածին։