Բելլա Բարսեղյան

հայ գրականագետ, լեհագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բելլա Ղևոնդի Բարսեղյան (մարտի 8, 1940(1940-03-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, լեհագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1993)։

Բելլա Բարսեղյան
Ծնվել էմարտի 8, 1940(1940-03-08) (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Գրականության ինստիտուտ և ՀՀ ԱԳՆ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1965)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1993)

Կենսագրություն

խմբագրել

Բելլա Բարսեղյանը ծնվել է 1940 թվականի մարտի 8-ին, Երևանում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972 թվականից աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտում, 1998 թվականից, միաժամանակ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում սփյուռքի հետ կապերի գործակալության Եվրոպայի, ՌԴ և ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) երկրների համայնքների բաժնի վարիչ[1]։

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ-լեհական պատմամշակույթին և գրական կապերին («Հենրիկ Սենկևիչը և հայ գրականությունը» (1978), «Ադամ Միցկևիչը հայ գրականության մեջ», «Մինաս Թոխատեցին որպես հայ գրականության ավանդույթների շարունակող և Եվրոպական Ռենեսանսի գաղափարների արտահայտիչ», «Սիմեոն Լեհացու գրական ժառանգությունն ու նրա աշխարհայացքի էվոլյուցիան» (երեքն էլ՝ «Հայ գրականության միջազգային կապեր» ժողովածուներում, հ. 1-2, 1983-1987), «Լեհահայության մշակութային կյանքն ու գրականությունը 14-19-րդ դարերում» (1992), «Յուլիուշ Սլովացկու և նրա «Արքա Ոգի» պոեմի ծագումնաբանական կապը հայության և «Արա Գեղեցիկ» առասպելի հետ» («Սլավոնագիտական ժողովածու», ռուսերեն, 2004)։

  • Հումորիստական պատմվածքներ։ Լիքոք Սթիվեն, Հրաչյան Խաչիկ Թադևոսի, Բարսեղյան Բելլա Ղևոնդի, Գրիգորյան Շ. Ա., Երևան, «Հայաստան», 1973։
  • Հենրիկ Սենկևիչը և հայ գրականությունը։ Բարսեղյան Բելլա Ղևոնդի, Գիտությունների ակադեմիա Հայկական ԽՍՀ, Գրականության ինստիտուտ Մանուկ Աբեղյանի անվան, Երևան, ԳԱ հրատարակչություն, 1978։
  • Լեհահայության մշակութային կյանքը և գրականությունը XIV-XIX դարերում, 1992, տիտղթ. (Բելլա Բարսեղյան)[2]։
  • Հեթում Ա արքան ՝ միջնադարի հանճարեղ դիվանագետը / King Hethum I - the great diplomat of the middle ages, Բարսեղյան Բելլա Ղևոնդի, Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2009[3]։
  • Յուլիուշ Սլովացկու արյան կանչը՝ հայ և լեհ Արքա-Ոգին։ [Մենագրություն], Բարսեղյան Բելլա Ղևոնդի, Երևան, Տիգրան Մեծ, 2012[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 218։
  2. Բարսեղյան, Բելլա Ղևոնդի (1993 թ․ դեկտեմբերի 17). «Լեհահայության մշակութային կյանքը և գրականությունը XIV-XIX դդ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Բելլա Բարսեղյան «Հեթում արքան` Միջնադարի հանճարեղ դիվանագետը» | Qahana.am». www.qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  4. Բարսեղյան, Բելլա (2012). Յուլիուշ Սլովացկու արյան կանչը, հայ եւ լեհ արքա-ոգին. Hratarakčowt'yown P'BË. ISBN 9789994104611.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելլա Բարսեղյան» հոդվածին։