Բելեն Ռոդրիգես (իսպ.՝ Maria Belen Rodriguez Cozzani, սեպտեմբերի 20, 1984(1984-09-20)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի մոդել, հեռուստատեսային անձ և դերասանուհի, որը բնակվում և աշխատում է Իտալիայում։

Բելեն Ռոդրիգես
Belen Rodriguez
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1984(1984-09-20)[1][2] (39 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա և  Իտալիա
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և մոդել
ԱմուսինStefano De Martino?
ԵրեխաներSantiago De Martino?
Կայքbelenrodriguez.it
 Belén Rodríguez Վիքիպահեստում

Բացի հայրենի Արգենտինայից, աշխատել է նաև Մայամիում և Մեքսիկայում, մինչ նա տեղափոխվել է Իտալիա 2005 թվականին։

Բելեն Ռոդրիգեսը ծնվել է Բուենոս Այրեսում, հայրը` Գուստավո Ռոդրիգես, մայրը՝ Վերոնիկա Կոզզանի-դե-Ռոդրիգես[3]։ Մայրը ծագումով իտալացի է, Իտալիաի Լիգուրգիա շրջանի Սպեցիա քաղաքից։ Մոդելի իր կարիերան սկսել է 17 տարեկանից[4]։

2007 թ. սկսած նկարահանվում է իտալական գեղարվեստական ու հեռուստատեսային սերիալներում ու ֆիլմերում, խաղացել է մի քանի սերիալներում, նաև վարում է հեռուստահաղորդումներ, մասնավորապես իտալական RAI հեռուստաընկերությունում[5]։

Նրա մասնակցությամբ նախագծերից են՝ «Կոմիսար Մոնտալբանո» (սերիալ 2011 թթ.), «Սուրբ Ծնունդ Աֆրիկայում» (ֆիլմ, 2010), «Ես կասեմ քեզ «այո» (ֆիլմ, 2011 թ.), հնչյունավորել է «Հռոմի գլադիատորները» մուլտֆիլմի հերոսուհի Դիանային (2012 թ.)։ Մասնակցում է «Մեծ եղբայրը» ռեալիթի շոուին։

2010 թ. Բելեն Ռոդիգեսը իտալացի հանրաճանաչ երգիչ Տոտո Կուտոնյոի հետ զուգերգ կատարեց Սան Ռեմոյի երաժշտական փառատոնում[3][6][7], իսկ արդեն հաջորդ տարի՝ 2011 թ.-ին նա Ջաննի Մորանդիի և Էլիսաբետա Կանալիսի հետ միասին դարձավ Սան Ռեմոյի տվյալ տարվա փառատոնի կազմակերպիչներից մեկը[8]։

2011 թ. արժանացել է իտալական Premio Regia Televisiva հեռուստատեսային մրցանակին։

Լուսանկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Conocé a Belén, la argentina que deslumbra a los españoles. diariouno.com.ar. 6 May 2011. Retrieved 28 July 2011.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  6. «Terza serata, ripescati Scanu e il trio con Pupo e il principe Gli ascolti resistono» (Italian). Quotidiano.net. 2010 թ․ փետրվարի 19. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. http://kinoafisha.ua/persons/dgina-elfman
  8. (իտալ.)Renato Franco (5 10 2010). «Festival di Sanremo, ok a Morandi. Ci saranno anche Belén ed Elisabetta». Corriere della Sera. Italy. էջ 41. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելեն Ռոդրիգես» հոդվածին։