Բելգիայի լեզուներ
Բելգիայի բնակչության հիմնական մասը կազմում են երկու էթնիկական խումբ՝ ֆլամանդացիները (բնակչության մոտ 60 %) և վալոնները (բնակչության մոտ 40 %), որոնք խոսում են նիդերլանդերեն և ֆրանսերեն լեզուներով։ Դրանց զուգահեռ պաշտոնական լեզու է ճանաչված նաև գերմաներենը, որը Բելգիայի թագավորության արևելյան մասում օգտագործվում է գերմանախոս համայնքի կողմից։ Անգլերեն լեզուն ճանաչված չի որպես պաշտոնական, սակայն բավական շատ է տարածված։ Լեզվական փոքրամասություններին են պատկանում ենիշական, մանուշական և գնչուական լեզուները[1]։
Պատմություն
խմբագրել1830 թվականին Բելգիայի անկախություն ձեռք բերելուց հետո այն եղել է ֆրանսիական կողմնորոշվածությամբ պետություն և միակ պետական լեզուն ֆրանսերենն էր, սակայն ֆլամանդացիները կազմում էին մաբողջ բնակչության մեծ մասը։ Նույնիսկ Ֆլանդրիայում ֆրանսերենը երկար ժամանակ եղել է միջնակարգ և բարձրագույն կրթությունում միակ լեզուն։ Նիդերլաներենը դարձել է թագավորության երկրորդ պաշտոնական լեզուն միայն 1873 թվականին։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բելգիայում սկսեց նիդերլանդախոս բնակչության ինքնորոշման շարժումը։ Առաջացավ այսպես կոչված «լեզվային վեճ»։ Այն սկսեց պտուղներ տալ 20-րդ դարի 60-ական թվականներին։ 1963 թվականին ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք կարգավորում են պաշտոնական միջոցառումների ընթացքում լեզուների օգտագործումը։ 1967 թվականին առաջին անգամ տպագրվեց Բելգիայի Սահմանադրության պաշտոնական նիդերլանդերեն թարգմանությունը։ 1980 թվականին, ըստ էության, հավասարեցվեցին երկրի երկու հիմնական լեզուները։ 1993 թվականին Բելգիան բաժանված էր շրջանների, որոնք կազմում էին դաշնության սուբյեկտներ։ Ֆլամանդական տարածաշրջանում միակ պաշտոնական լեզուն այժմ նիդերլանդերենն է։
Չնայած ձեռք բերված հաջողություններին, լեզվի խնդիրները մինչև այժմ հանգեցնում են երկրի բնակչության երկու հիմնական խմբերի միջև լարվածությանը։ Այսպիսով, 2005 թվականին Բրյուսել-Հալլե-Վիլվոորդե երկլեզու ընտրատարածքի բաժանման խնդիրը գրեթե հանգեցրել էր կառավարության հրաժարականի և քաղաքական ճգնաժամի։
Լեզվային համայնքները Բելգիայում
խմբագրելֆլամանդախոս համայնք
խմբագրելՖլամանդացիները ապրում են Բելգիայի թագավորության Ֆլանդրիա տարածաշրջանի հինգ հյուսիսային նահանգներում՝ Լիմբուրգում, Անտվերպենում, Արևելյան Ֆլանդրիայում, Ֆլամանդական Բրաբանտում, Արևմտյան Ֆլանդրիայում։ Նրանք սահմանակից են Նեիդերլանդների հետ և խոսում են նիդերլանդերենով և դրա բազմաթիվ բարբառներով։ Նրանք են կազմում Ֆլամանդական համայնքը (հոլ.՝ Vlaamse Gemeenschap)[2] և ունեն մշակույթի և կրթության բնագավառում իրենց սեփական վարչակազմը։
Ֆրանսախոս համայնք
խմբագրելՎալոները ապրում են Բալգիայի թագավորության Վալոնիա տարածաշրջանի հինգ հարավային նահանգներում՝ Վալոնյան Բրաբանտում, Էնոյում, Լիեժում, Լյուքսեմբուրգում և Նամյուրում, խոսում են ֆրանսերեն, վալոներեն և մի քանի ուրիշ լեզուներով։ Նրանց միավորում է Ֆրանսախոս համայնքը (ֆր.՝ Communauté française de Belgique)[3].
Այդ երկու հսկա լեզվական համայնքները միմյանց միջև են կիսել Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը։
Գերմանախոս համայնք
խմբագրելԳերմանախոս համայնքը (գերմ.՝ Deutschsprachige Gemeinschaft Belgiens)[4] Բելգիայի թագավորության ամենափոքրն լեզվական համայնքն է։ Այն տեղակայված է Լիեժ նահանգում և կիսում է սահմանը Նիդերլանդների, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի հետ։ Այն բաղկացած է ինը քաղաքային շրջաններից, որտեղ կոմպակտ կերպով բնակվում են գերմանախոս փոքրամասնության ներկայացուցիչները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Étude de législation comparée n° 145 - avril 2005 - Le stationnement des gens du voyage
- ↑ «Officiële site van de Vlaamse overheid». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Fédération Wallonie-Bruxelles
- ↑ «Die Deutschsprachige Gemeinschaft». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.