Բեժուն
Բեժուն (լեհ.՝ Bieżuń), քաղաք Լեհաստանում՝ Մազովեցյան վոևոդության Ժուրոմինի պովյատում։ Ունի գյուղաքաղաքային գմինի կարգավիճակ։ Զբաղեցնում է 12,07 քառակուսի կիլոմետր տարածք; 2004 թվականի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 1903։ Քաղաքի մերձակայքում հատվում են DW541 (Սերպց-Բեժուն-Ժուրոմին-Լիձբարկ-Լյուբավա) և DW561 (դեպի Դրոբին) ավտոմոբիլային ճանապարհները։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բեժուն | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Gmina Bieżuń? | ||||
Հիմնադրված է | 1406 թ. | ||||
Մակերես | 12,07 կմ² | ||||
ԲԾՄ | 119 մետր | ||||
Բնակչություն | ▼1758 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 09-320 | ||||
Ավտոմոբիլային կոդ | WZU | ||||
Պաշտոնական կայք | biezun.pl | ||||
| |||||
Բնակավայրը Հռոմի կաթոլիկ եկեղեցու Սբ. նահատակ Ստանիսլավ եպիսկոպոսի անունը կրող թեմի աթոռանիստն է։
Պատմություն
խմբագրելՏասնչորսերորդ դարի վերջերին Վկրա գետի ափին այս բնակավայրը հիմնադրել է Պլոցկի բերդակալ իշխան Եջեյ Գոլչևսկին (Jedrzej of Golczew). Մազովիայի դուքս, իշխան Սեմովիտ Չորրորդը 1406 թվականին շնորհել է քաղաքի կարգավիճակ, որից Բեժունը զրկվել է 1869 թվականին՝ ռուսական նվաճման ժամանակաշրջանում՝ որպես տույժ՝ ապստամբական շարժմանն ակտիվորեն մասնակցելու համար։ 16-րդ դարի երկրորդ կեսին ընդգրկված է եղել Պլոցկի վոևոդության Սերպցի պովիատի կազմում[2]։ Քաղաքի կարգավիճակ վերստացել է 1993 թվականին[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Սբ. Երրորդության կոստյոլը
-
Թանգարանը
-
Լեհական թագավորության կանցլեր Անջեյ Զամոյսկու (1717-1792 թթ.) տունը, որտեղ նա գրել է իր Zbiór praw sądowych օրենսգիրքը
-
Բանաստեղծ Ստեֆան Գոլեմբիևսկու տունը
-
Փայտաշեն տուն Բեժունում
Ժողովրդագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/071422537014-0111981?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Corona Regni Poloniae. Mapa w skali 1:250 000, Instytut Historii im. Tadeusza Manteuffla Polskiej Akademii Nauk i Pracownia Geoinformacji Historycznej Katolickiego Uniwersytetu Lubelskiego
- ↑ Robert Krzysztofik, Lokacje miejskie na obszarze Polski. Dokumentacja geograficzno-historyczna, Katowice 2007, s. 20-21.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեժուն» հոդվածին։ |