Բեթի Քարթեր
Բեթի Քարթեր (իսկական անուն՝ Lillie Mae Jones մայիսի 16, 1929[1] կամ մայիսի 16, 1930[2][3][4], Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ - սեպտեմբերի 26, 1998[2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ջազ երգչուհի, հայտնի իր անսովոր ստեղծագործական մեկնաբանությամբ, տեխնիկական իմպրովիզացիաներով և վոկալային տվյալներով[5]։ Ոմանք ճանաչել են նրան բոլոր ժամանակների ջազային երգչուհի[6]։
Բեթի Քարթեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1929[1] կամ մայիսի 16, 1930[2][3][4] |
Ծննդավայր | Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1998[2] |
Մահվան վայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | ջազ երգիչ, ստուդիական երաժիշտ և հեղինակ-կատարող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | bettycarter.org |
Betty Carter Վիքիպահեստում |
Ծնվել է Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքում, մեծացել է Դետրոյթում, որտեղ իր հայրը եկեղեցական երգչախմբի ղեկավարն էր։ Մանկության տարիներին եղել է շատ ինքնուրույն երեխա և հոգեպես օտարված իր ընտանիքից։ 15 տարեկանում Դետրոյիթի կոնսերվատորիայում սովորել է դաշնամուր նվագել, 16 տարեկանում՝ Դետրոյիթի ակումբներում սկսել է ջազ կատարել, 1946 թվականից, սկզբնապես վերցնելով Լորեն Քարթեր կեղծանունը, սկսել է հանդես գալ ակումբներում սևամորթների համար ամերիկյան Միջին Արևմուտքի տարբեր քաղաքներում։ 1948 թվականին միացել է Լայոնել Հեմպթոնի խմբին, բայց երկուսուկես տարի հետո վերջնական լքել է խումբը, այդ ընթացքում հասցրել է մի քանի անգամ դուրս գալ և վերադառնալ խումբ։ Մինչև 1950֊ական թվականների վերջը հանդես է եկել սոլո շրջագայություննեով՝ 1953 թվականին թողարկելով առաջին սոլո ալբոմը (չնայած երբեմն առաջին ալբոմ է կոչվում Out There֊ը, 1958 թվական), 1960-ական թվականների վերջում ձայնգրել է մի քանի երգեր՝ Ռեյ Չարլզի հետ համատեղ։
1963 թվականին ամուսնացել է և ժամանակավոր թողել բեմը, ունեցել է երկու երեխա, բայց, չցանկանալով ֆինանսական կախում ունենալ ամուսնուց, մի քանի տարի հետո ապահարզան է կնքել և 1969 թվականին վերադարձել բեմ, ստեղծել ոչ մեծ անսամբլ, 1971 թվականին ձայնագրել է առաջին ալբոմը՝ իր բուն պիտակի վրա, Bet-Car Productions։ 1970֊ական թվականների կեսերին և ամբողջ ԱՄՆ֊ում ակտիվ հադես է եկել շրջագայություններով։ Իր Look What I Got! ալբոմը 1988 թվականին Grammy մրցանակ է շահել։ Քարթերը իր համերգներին հաճախ է ներգրավել երիտասարդ մասնակիցների՝ ասելով, որ նրանցից կարելի է նոր գաղափարներ քաղել[7]։ 1997 թվականին նա պարգևատրվել է Արվեստի ազգային մեդալով ԱՄՆ նախագահի կողմից։ Շարունակել է ելույթ ունենալ գրեթե մինչև մահ։
2016 թվականին Նյու Յորք Թայմս թերթը Բեթիին համեմատել է աֆրոամերիկյան երիտասարդ երգչուհի Ջազմեի Գորնի հետ[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://adp.library.ucsb.edu/index.php/mastertalent/detail/307438/Carter_Betty
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 4,0 4,1 National Endowment for the Arts — 1965.
- ↑ «Betty Carter.» Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica Inc., 2012. Web. 23 April 2012. http://www.britannica.com/EBchecked/topic/97222/Betty-Carter
- ↑ Bauer, William R. xiv.
- ↑ «Betty Carter: Still Taking Risks». Seth Rogovoy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Scott, Ron (2016 թ․ օգոստոսի 18). «Tulivu, Bird Fest, TriHarLenium». New York Amsterdam News[en] (անգլերեն).