Բեթիոլա Հելոիս Ֆորթսոն (դեկտեմբերի 29, 1890(1890-12-29), Hopkinsville, Կենտուկի, ԱՄՆ - ապրիլի 13, 1917(1917-04-13), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), աֆրոամերիկացի բանաստեղծ, էսսեիստ, ակտիվիստ և սուֆրաժիստ։ Ֆորթսոնը առաջին աֆրոամերիկացիներից մեկն էր միջին արևմտյան ԱՄՆ–ում, ով գիրք է գրել և հրատարակել[1]։

Բեթիոլա Հելոիս Ֆորթսոն
Bettiola Heloise Fortson
Դիմանկար
Ծնվել է1890 թվականի դեկտեմբերի 29
ԾննդավայրՀոփքինսվիլ, Կենտուկի
Մահացել է1917 թվականի ապրիլի 13
Մահվան վայրՉիկագո
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և սուֆրաժիստ

Կենսագրություն խմբագրել

Բեթիոլա Հելոիս Ֆորթսոնը ծնվել է 1890 թվականի դեկտեմբերի 29–ին Կենտուկի նահանգի Հոփքինսվիլ քաղաքում՝ Մատի Առնոլդի և Ջեյմս Ֆորթսոնի ընտանիքում[2]։ 12 տարեկան հասակում տեղափոխվել է Չիկագո՝ մորաքրոջ մոտ ապրելու, բայց պարբերաբար տեղափոխվում է Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաք՝ մոր հետ ապրելու, երբ մորաքույրը ճանապարհորդում էր։ 1910 թվականին ավարտել է Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաքի Քլարկ Սթրիթ ավագ դպրոցը, որն ավարտելուց հետո վերադարձել է Չիկագո։

Ֆորթսոնը եղել է Չիկագոյի համալսարանական հասարակության համահիմնադիր և նախագահ, որը կանանց ակումբ էր (անդամների թվում էին նաև տղամարդիկ), և խթանում էր գրական ուսումնասիրություններ և առաջնային ուշադրություն էր դարձնում աֆրոամերիկացիների շրջանում «գեղարվեստական և մտավոր զարգացմանը»[2]։ «Ալֆա ընտրության իրավունք» ակումբի՝ առաջին սևամորթ կանանց ընտրական իրավունքի ասոցիացիայի ակտիվ անդամ և երկրորդ փոխնախագահ էր[1]։ Երկու տարի կազմակերպիչ է եղել «Կանանց ակումբների քաղաքային ֆեդերացիա»–ում[1]։

Նա 1915 թվականին Ջուլիուս Ֆ. Թեյլորի հրատարակած «Հոգեկան մարգարիտներ. Ինքնատիպ բանաստեղծություններ և ակնարկներ» գրքի հեղինակն էր[2][3]։ Իր գրքի տպագրության համար գումար հայթայթելու համար, առաջարկել են իր բանաստեղծությունները տպագրել Չիկագոյի աֆրոամերիկյան շաբաթաթերթում՝ «The Broad Ax»[2]։ Այդ տարի թերթը թղթի 500 օրինակ է ուղարկել վաճառել կանանց ակումբների ազգային ֆեդերացիայում, և նրանք թույլ են տվել, որ հասույթն ուղղվի Ֆորթսոնին[2]։ Նրա բանաստեղծությունները ներառված էին «Ռասայական վերելքի վեց բանաստեղծներ» գրքում, որը լույս է տեսել 1996 թվականին Գ․ Կ․ Հոկի կողմից[4]։

Ֆորթսոնը մահացել է տուբերկուլոզից իր տանը՝ 3413 կոչվող պողոտայում, Չիկագոյում, Իլինոյսում, 1917 թվականի, ապրիլի 13–ին, 26 տարեկան հասակում[2]։ Նրա օրհնությունը կատարել է Իդա Բելլ Ուելս Բարնեթը[1]։ Նրան թաղել են Իլինոյս նահանգի Թորոնթոն քաղաքում գտնվող Մաունթ Ֆորեսթ գերեզմանատանը, որը հիմնականում աֆրոամերիկյան գերեզմանատուն էր[1][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Passing Away of Miss Bettiola Heloise Fortson». The Broad Axe. 1917 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Hollingsworth, Randolph (2017 թ․ ապրիլի 8). «Bettiola Heloise Fortson, poet and suffragist from Hopkinsville». H-Net: Humanities & Social Sciences Online, Michigan State University Department of History (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  3. Dolinar, Brian (2013). The Negro in Illinois: The WPA Papers. University of Illinois Press. ISBN 978-0252094958.
  4. Six Poets of Racial Uplift. G.K. Hall, University of Michigan. 1996.
  5. «Bettiolah Heloise Fortson».