Բեդիա Մուվահհիթ

թուրք դերասանուհի

Բեդիա Մուվահհիթ (ծննդյան անոնը՝ Էմինե Բեդիա Շեկիպ) (1896[1], Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հունվարի 20, 1994(1994-01-20)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի։ Համարվում է առաջին մուսուլման-դերասանուհիներից մեկը։

Բեդիա Մուվահհիթ
թուրքերեն՝ Bedia Muvahhit
Ծնվել է1896[1]
ԾննդավայրՔադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 20, 1994(1994-01-20)[1]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԱշյան գերեզմանատուն
ԿրթությունՆոտր դամ դը Սիոն դպրոց
Քաղաքացիություն Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ֆրիդրիխ Ստատցեր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1897 թվականի  հունվարի 16-ին դատախազ Շեկիպ-բեյի և նրա կնոջ՝ Ռեֆիկի-հանըմի ընտանիքում, Ստամբուլի Քադըքյոյ շրջանում։ Նախնական կրթությունը ստացել է Սուրբ Անտուան դպրոցում՝ Բյույուկադա կղզում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստամբուլի ֆրանսիական Նոտր Դամ դե Սիոն վարժարանը[2]։ Բացի թուրքերենից և ֆրանսերենից, Բեդիան տիրապետում էր  նաև հունարենին[3][4]։

1914 թվականին աշխատանքի է ընդունվել պետական հեռախոսային ընկերությունում՝ հեռախոսավարուհի աշխատելով։ 1921 թվականից աղջիկների համար նախատեսված Էրենքեյ դպրոցում դասավանդել է ֆրանսերեն։ Մոտավորապես հենց այդ ժամանակ նա հանդիպել է դերասան Ահմեդ Ռեֆետ Մուվահհիթին։ Նրանք ծանոթանում են, երբ Բեդիան դերասանից ինքնագիր է վերցնում։ 1923 թվականին նրանք ամուսնանում են։ 1922 թվականին Բեդիան և Ահմեդը որդի են ունենում՝ Շուայիպ Սինա Արբելը (1922-1991)։ 1923 թվականին Բեդիային հեռացնում են Էրենքեյից և նա սկսում է իր դերասանուհու կարիերան։ 1927 թվականին մահանում է նրա ամուսինը։

1933 թվականին Բեդիան ամուսնացել է Ֆրիդրիխ Ստատցերի հետ (1906-1974, հայտնի էր նաև որպես Ֆերդի Ստատցեր)։ Բեդիայի երկրորդ ամուսնությունը տևել է 18 տարի. 1951 թվականին ամուսինները բաժանվել են։ Ամուսնալուծությունից հետո Բեդիան վերցրել է առաջին ամուսնու ազգանունը։

Բեդիա Մուվահհիթը մահացել է 1994 թվականի հունվարի 20-ին Ստամբուլի համալսարանի հոսպիտալում։ Թաղված է Աշիյան գերեզմանատանը։

Կարիերա

խմբագրել

1917 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Pençe» կինոյում։

1923 թվականին՝ Բեդիայի Ահմեդի հետ ամուսնությունից անմիջապես հետո, նրանց ընդհանուր ընկեր ռեժիսոր Մուհսին Էրթուղրուլը հրավիրել է Բեդիային նկարահանվելու իր «Հրե վերնաշապիկ» ֆիլմում, որը նկարահանվել է Հալիդե Էդիբի համանուն ստեղծագործության հիման վրա։ Բեդիան խաղացել է նաև թատրոնում։ Ընդհանուր առմամբ իր դերասանական կարիերան տևել է ավելի քան հիսուն տարի։ 1975 թվականին Բեդիան ավարտել է իր դերասանական կարիերան։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • Հրե վերնաշապիկ (1923)
  • İstanbul Sokaklarında (1931)
  • Karım Beni Aldatırsa (1933)
  • Beklenen Şarkı (1953)
  • Paydos (1954)
  • Yaşlı Gözler (1955)
  • Son Beste (1955)
  • Gülmeyen Yüzler (1955)
  • Çapkınlar (1961)
  • Gönül Ferman Dinlemez (1962)
  • Bir Gecelik Gelin (1962)
  • Belalı Torun (1962)
  • Barut Fıçısı (1963)
  • Genç Kızlar (1963)
  • İstanbul Kaldırımları (1964)
  • Kaynana Zırıltısı (1964)
  • Manyaklar Köşkü (1964)
  • Gençlik Rüzgarı (1964)
  • Halk Çocuğu (1964)
  • Anasının Kuzusu (1964)
  • Gel Barışalım (1964)
  • Sarı Kızla Kopuk Ahmet (1964)
  • Hizmetçi Dediğin Böyle Olur (1964)
  • Hep O Şarkı (1965)
  • Sevinç Gözyaşları (1965)
  • Bozuk Düzen (1966)
  • Aşkın Gözyaşları (1966)
  • Çalıkuşu (1966)
  • Sokak Kızı (1966)
  • O Kadın (1966)
  • Sevgilim Artist Olunca (1966)
  • Şoförün Kızı (1966)
  • Evlat Uğruna (1967)
  • Sen Benimsin (1967)
  • Zehirli Hayat (1967)
  • Dünyanın En Güzel Kadını (1968)
  • Katip (1968)
  • Ateşli Çingene (1969)
  • Esmerin Tadı Sarışının Adı (1969)
  • Lekeli Melek (1969)
  • Son Mektup (1969)
  • Tatlı Sevgilim (1969)
  • Yumurcak (1970)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. «Bedia Muvahhit». İstanbul Kadın Müzesi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  3. «Bedia Muvahhit Biyografi» (Turkish). Biyografi İnfo. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Bedia Muvahhit (Sanatçı 15.ölüm yıldönümü)» (Turkish). Kültür ve Turizm Bakanlğı. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)