Գալինա Իվանովնա Բեդա (ռուս.՝ Галина Ивановна Беда[1], հունիսի 14, 1946(1946-06-14)), խորհրդային և ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ, ռեժիսոր։

Գալինա Բեդա
Ծնվել էհունիսի 14, 1946(1946-06-14) (77 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմուլտիպլիկատոր, ռեժիսոր և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Գալինա Բեդան ծնվել է 1946 թվականի հունիսի 14-ին։ 1965 թվականին ավարտել է Սուրիկովի անվան ինստիտուտին կից ՄԱԳԼ-ը։

1972 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի գեղարվեստական ֆակուլտետը (Ալեքսանդրա Սազոնովայի արվեստանոց) և տեղափոխվել «էկրան» ստեղծագործական միավորում՝ «Մուլտտելեֆիլմ» մուլտիպլիկացիայի բաժանմունք։ Որպես բեմադրող նկարիչ՝ Գալինա Բեդան համագործակցել է հիմնականում ռեժիսորներ Մարիաննա Նովոգրուդսկայայի, Մայա Բուզինովայի և Իոսիֆ Դոուկշայի հետ։ Մինչև 1988 թվականն այնտեղ աշխատել է որպես բեմադրող նկարիչ, իսկ 1993 թվականից՝ որպես ռեժիսոր։

1994 թվականին Գալինա Բեդան հեռացել է ստուդիայից (մուլտիպլիկացիայի բաժինը լուծարվել է)՝ տեղափոխվելով «Քրիսթմաս Ֆիլմզ» ստուդիա, և 2000-ական թվականներին աշխատել այնտեղ։

Արդեն 2003 թվականին դարձել է «Անիմոս» կինովիդեոստուդիայի ռեժիսոր։ 2004 թվականին նկարահանել է «Երկու եղբայրների ամանորյա արկածը» (ռուս.՝ «Новогоднее приключение двух братьев») մուլտֆիլմը։ Աշխատել է տիկնիկային անիմացիայի և ձայնագրման տեխնիկայում։ Մասնակցել է ցուցահանդեսների[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Սցենարիստ խմբագրել

Բեմադրող նկարիչ խմբագրել

  • 1973 – «Զմրուխտե քաղաքի հրաշագործը»
  • 1974 – «Բարև, մորաքույր Աղվես»
  • 1975 – «Այ թե ինչ ցրվածն է»
  • 1976 – «Լյամզի-Տիրի-Բոնդի, չար կախարդ»
  • 1977 – «Լաթիկըև Ամպը»
  • 1980 – «Կոճակներ և մարդիկ», «Ինչո՞ւ փղերը»
  • 1982 – «Կատվի տունը»
  • 1983 – «Կարապներ»
  • 1984 – «Ուզում եմ Լուսինը»
  • 1985 – «Երկնագույն նետ»
  • 1986 – «Ճագարի բնակարանամուտը»
  • 1987 – «Սպիտակ ձկնկուլ»
  • 1988 – «Տնային ոգին տնային տնտեսուհին»
  • 1991 – «Երաշտահավ, կրակ և պուրակ»
  • 1997 – «Ասա Յուպիտեր»

Նկարիչ խմբագրել

  • 1981 – «Դե, սպասիր» (թողարկում 2-3)
  • 1997 – «Ռուֆ»
  • 1999 – «Եղեգի ձողիկ»[1]

Ծանոթագրություններ խմբագրել