«Բարու և չարի դպրոց» (անգլ.՝ The School for Good and Evil), 2022 թվականի ֆանտաստիկ ֆիլմ, որն ստեղծվել է Սոման Չայնանիի համանուն վիպաշարի առաջին գրքի հիման վրա[1][2][3]։ Ֆիլմի ռեժիսորն է Փոլ Ֆեյգը, որը Դեյվիդ Մեգիի հետ հանդես է գալիս նաև որպես սցենարի համահեղինակ։ Ֆիլմի դերասանական կազմում են՝ Սոֆիա Անն Կարուզոն և Սոֆիա Ուայլին, որոնք գլխավորել են դերասանական կազմը և կատարել են համապատասխանաբար Սոֆիի և Ագաթայի դերերը, նրանք լավագույն ընկերներ են, որոնք հայտնվում են Բարու և չարի դպրոց, որտեղ Սոֆիային ուղարկում են չար ուղղությամբ, իսկ Ագաթային՝ բարի[4][5][6]։

Բարու և չարի դպրոց
անգլ.՝ The School for Good and Evil
Երկիր ԱՄՆ
Ժանրվեպի էկրանավորում, կինոֆանտաստիկա և ֆենթեզի ֆիլմ
ՀիմքThe School for Good and Evil?
Թվական2022
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Ֆեյգ
ՊրոդյուսերՋո Ռոթ և Ջեֆ Քիրշենբաում
Սցենարի հեղինակԴևիդ Մեգի և Փոլ Ֆեյգ
ԴերակատարներSophia Anne Caruso?, Sofia Wylie?, Լոուրենս Ֆիշբորն, Միշել Եո, Kit Young?, Փիթեր Սերաֆինովիչ, Քերի Վաշինգտոն, Շարլիզ Թերոն, Քեյթ Բլանշետ, Բեն Քինգսլի, Փաթի ԼյուՓոն, Ռոբ Դելանի, Rachel Bloom?, Earl Cave?, Demi Isaac Oviawe?, Մարկ Հիփ և Joelle?
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունԹեոդոր Շապիրո
ՄոնտաժԲրենթ Ուայթ
Նկարահանման վայրԲելֆասթ
Տևողություն147 րոպե

Ֆիլմի մշակումը սկսվել է 2013 թվականին, երբ վիպաշարի իրավունքները ձեռք են բերվել Roth Films-ի և Jane Startz Productions-ի կողմից, իսկ Universal Pictures-ը սկզբում հանդես է եկել որպես ֆիլմի թողարկող։ Նախագծի դադարեցումից հետո՝ 2020 թվականին Նեթֆլիքսը ստանձնել է մշակողի դերը, իսկ Փոլ Ֆեյգը վարձվել է որպես ֆիլմի ռեժիսոր։ Նկարահանումները կայացել են Հյուսիսային Իռլանդիայում 2021 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում։

Ֆիլմը թողարկվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Նեթֆլիքսի կողմից և ստացել հակասական կարծիքներ քննադատներից, որոնք գովաբանել են դերասանական կազմը և վիզուալ էֆեկտները, բայց քննադատել են պատմությունը։

Սյուժե խմբագրել

Երկու աղջիկներ՝ Ագատան և Սոֆին, հայտնվում են Բարու և Չարի դպրոցում, որտեղ երեխաներին սովորեցնում են լինել հեքիաթային կերպարներ՝ հերոսներ և չարագործներ։ Սակայն սպասելիքներին հակառակ՝ բարեկիրթ ու բարի Սոֆին հայտնվում է Չարի դպրոցում, իսկ կախարդի նման Ագաթան՝ Բարու դպրոցում...

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2011 թվականին ստուդիաներն ըստ տեղեկությունների քննարկել են «Բարու և չարի դպրոց» գրքի հիման վրա տեղծված ֆիլմի ադապտացիան[7][8]։ Շարքի առաջին գրքի հրապարակումից կարճ ժամանակ անց՝ 2013 թվականին Roth Films-ը համագործակցել է Jane Startz Productions-ի հետ՝ վեպի հիման վրա ֆիլմ արտադրելու իրավունք ձեռք բերելու համար[9]։ Universal Pictures-ը հաղթել է աճուրդում գրքերի և սցենարների համար յոթանիշ գործարքի համար։ Ռոթը, Սթարզը և Պալակ Պատելը հանդես են եկել որպես պրոդյուսերներ։ Սցենարը գրելու համար վարձվել են Չայնանին և Մալիա Սքոտչ Մարմոն։ 2015 թվականի հուլիսին Չայնանին և Սքոտ Մարմոն հայտարարել են, որ իրենք ավարտել են սցենարը[10][11][12][13]։

Ֆիլմի փակվելուց հետո[8] Նեթֆլիքսը ձեռք է բերել 2017 թվականին նոր թիմի հետ ֆիլմ ստեղծելու իրավունքները, թիմում եղել են նաև Դեյվիդ Մեգին և Լորա Սոլոնը որպես սցենարիստներ[12]։ Մյուս ստուդիաները հաճախ մերժել են մեծ բյուջե ունեցող ֆիլմերը՝ ընտանեկան ֆիլմի թողարկման հետ կապված ծախսերի կամ ռիսկերի պատճառով[14]։ Փոլ Ֆեյջին առաջարկվել է ռեժիսորի աշխատանքը, սակայն նա հաճախ տատանվել է՝ ֆիլմի ոճի և անծանոթ ժանրի պատճառով[15]։ Այնուամենայնիվ, նա մտափոխվել է այն բանից հետո, երբ կարդացել է սցենարը, որի հերոսները, պատմությունը և աշխարհը կերտելու հնարավորությունները նրան դուր է եկել։ Ֆեյգը պրոդյուսերական կազմին միացել է 2020 թվականին Ռոթի, Ջեֆրի Կիրշենբաումի, Startz-ի, Լաուրա Ֆիշերի և Ֆեյգի հետ, իսկ Զաք Ռոթը, Պատրիսիա Ռիգգենը և Չայնանիը հանդես են եկել որպես գործադիր պրոդյուսերներ[16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McNary, Dave (2020 թ․ մայիսի 28). «Paul Feig to Direct Fantasy The School For Good and Evil for Netflix». Variety. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. Fletcher, Rosie (2021 թ․ մայիսի 13). «Bridesmaids Ten Years on: 'It Should Not Have Been Subversive'». Den of Geek. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  3. N'Duka, Amanda (2020 թ․ մայիսի 28). «Paul Feig To Helm The School For Good And Evil Adaptation For Netflix». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Ashton, Will (2021 թ․ ապրիլի 27). «Upcoming Charlize Theron Movies: What's Ahead For The Mad Max: Fury Road Star». CinemaBlend. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  5. THR Staff (2021 թ․ մայիսի 12). «The Hollywood Reporter[[:Կաղապար:'s]] 2021 Women in Entertainment Power 100». The Hollywood Reporter. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  6. Prosser, Keegan (2021-03-13). «Netflix's ""School for Good and Evil Casts Laurence Fishburne, Michelle Yeoh». Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2021-03-15-ին. Վերցված է 2021-03-16-ին.
  7. Getzler, Wendy Goldman (2011 թ․ սեպտեմբերի 29). «The School for Good and Evil gets book, TV, movie deals». Kidscreen. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  8. 8,0 8,1 Hermanns, Grant (2021 թ․ հուլիսի 30). «School For Good & Evil Video Reveals Production Has Wrapped». Screen Rant. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  9. Fleming, Mike Jr. (2013 թ․ մայիսի 16). «Roth Films, Jane Startz Productions Team On The School For Good And Evil». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  10. Fleming, Mike Jr. (2013 թ․ մայիսի 23). «Universal Makes Seven-Figure Deal For The School For Good And Evil». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  11. Kit, Borys (2013 թ․ մայիսի 23). «Universal Picks Up Rights to School for Good and Evil». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  12. 12,0 12,1 Beltis, Cody Daniel (2021 թ․ փետրվարի 23). «Out of the Past, Into the Future: Soman Chainani» (անգլերեն). Columbia University. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  13. (Interview). {{cite interview}}: Missing or empty |title= (օգնություն)
  14. Sperling, Nicole (2022 թ․ հոկտեմբերի 9). «Streaming Services Want to Fill the Family Movie Void». The New York Times. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
  15. Bankhurst, Adam (2022 թ․ հունիսի 8). «How Directing Ghostbusters Prepared Paul Feig for The School for Good and Evil». IGN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
  16. Lee, Jenny (2022 թ․ հոկտեմբերի 21). «Director Paul Feig on the Northern Ireland-Filmed Netflix Movie The School for Good and Evil». The Irish News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.
  17. Blyth, Antonia (2022 թ․ հոկտեմբերի 21). «The School For Good And Evil Director Paul Feig Honored at Newport Beach Film Festival; Cites Goal Of Portraying Multi-Dimensional Female Friendship». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.