Սադոկ Բարոնչ
Սադոկ Բարոնչ (Վիկենտի-Ֆերրեի Պարոնյան, լեհ.՝ Sadok Barącz, ապրիլի 29, 1814[1][2], Իվանո-Ֆրանկովսկ, Ավստրիական կայսրություն[1][2] - ապրիլի 2, 1892[1][2], Պոդկամենե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա), լեհահայ պատմաբան, բանասեր[3], աստվածաբանության պրոֆեսոր։
Սադոկ Բարոնչ լեհ.՝ Sadok Barącz | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1814[1][2] |
Ծննդավայր | Իվանո-Ֆրանկովսկ, Ավստրիական կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 2, 1892[1][2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Պոդկամենե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Ազգություն | հայ |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Լվովի համալարանի աստվածաբանության ֆակուլտետ |
Մասնագիտություն | պատմաբան, արխիվագետ, քարոզիչ, ժամանակագիր, բանահավաք և կաթոլիկ քահանա |
Անդամություն | Կրակովի գիտական ընկերություն[1] |
Sadok Barącz Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍադոկ Բարոնչը ծնվել է 1814 թվականի ապրիլի 24-ին Ստանիսլավ քաղաքում (ներկայում՝ Իվանո-Ֆրանկովսկ)։ 1831-1833 թվականներին սովորել է Լվովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1835 թվականին դարձել է դոմինիկյան միաբանության անդամ և ընդունել անունը։ Պաշտոնավարել է նույն օրդենի վանքերում, եղել է աստվածաբանության պրոֆեսոր Լվովում։ 1855 թվականին մշտապես հաստատվել է Լվովի մոտ՝ Պոդկամենե վանքում։ Հրապարակել է մոտ 30 գիրք և բազմաթիվ հոդվածներ։ Կարևոր աշխատություններից են «Լեհաստանի նշանավոր հայերի կենսագրությունը» (1856) և «Հայոց պատմության ակնարկ»-ը (1869)։ Առաջինը բառարանի ձևով պարունակում է 300 նշանավոր լեհահայերի կենսագրությունները, երկրորդը՝ Լեհաստանի և Արևմտյան Ուկրաինայի 40 հայկական գաղթավայրերի համառոտ պատմությունը[3]։ Արժեքավոր են նաև Սադոկ Բարոնչի հետազոտությունները՝ նվիրված Լեհաստանի և Ուկրաինայի մի շարք քաղաքների պատմությանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://tnk.krakow.pl/czlonkowie/baracz-sadok-wincenty-fererjusz/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 5.
Աղբյուրներ
խմբագրել- «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադոկ Բարոնչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 336)։ |