Բարհամ Ահմեդ Սալեհ (քրդ.՝ بەرھەم ئەحمەد ساڵح; արաբ․՝ برهم أحمد صالح‎‎, սեպտեմբերի 12, 1960(1960-09-12)[1], Սուլեյմանիա), քուրդ և իրաքցի քաղաքական գործիչ։ Իրաքի ութերորդ նախագահը 2018 թվականի հոկտեմբերի 2-ից[2]։

Բարհամ Ահմեդ Սալեհ
 
Կուսակցություն՝ Քրդստանի հայրենասիրական միություն
Կրթություն՝ Քարդիֆի համալսարան և Լիվերպուլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր սեպտեմբերի 12, 1960(1960-09-12)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Սուլեյմանիա
Քաղաքացիություն  Իրաք
Ամուսին Sarbagh Salih?

Իրաքի Քուրդիստանի երկրորդ վարչապետը 2009-2012 թվականներին, Իրաքի փոխվարչապետն է 2006-2009 թվականներին։

Վաղ տարիներ խմբագրել

Քաղաքական գործունեությունը սկսել է 16 տարեկանում, երբ անդամակցել է Քրդստանի հայրենասիրական միությանը(ՔՀՄ)։ 1979 թվականին նա երկու անգամ կալանավորվել է քրդական ազգային շարժմանը մասնակից լինելու և ընդհատակյա գործունեություն ծավալելու մեղադրանքով[3]։ Պատճառը Սուլեյմանիայում ցուցարարների մի քանի լուսանկարներ են հայտնաբերել։ Ընդհանուր առմամբ 43 օր Սալեհն անցկացրել է Քիրքուքի հատուկ քննչական հանձնաժողովի բանտում, որտեղ նա ենթարկվել է կտտանքների[4]։ Ազատ արձակվելուց հետո նրան, այնուամենայնիվ, հաջողվել է ավարտել միջնակարգ դպրոցը և մեկնել Մեծ Բրիտանիա՝ հետագա հետապնդումներից խուսափելու համար[4]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Լոնդոնում Սալեհը դարձել է Քուրդիստանի հայրենասիրական միության եվրոպական մասնաճյուղի անդամ և պատասխանատու է եղել կազմակերպության Միջազգային հարաբերությունների զարգացման համար։ Միևնույն ժամանակ, նա ավարտել է Քարդիֆի համալսարանում քաղաքացիական շինարարության բակալավրիատը և ասպիրանտուրան 1983 թվականին, այնուհետև ստացել է դոկտորի աստիճան վիճակագրության և համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում 1987 թվականին Լիվերպուլի համալսարանում[3]։

Մուտք ընդդիմություն խմբագրել

2014 թվականին Սալեհը առաջադրեց իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, սակայն չստացավ քրդական քաղաքական ուժերի աջակցությունը և զիջեց Ֆուադ Մասումին։ 2016 թվականին քաղաքական գործիչը խզել է կապերը Քուրդիստանի հայրենասիրական միություն հետ և հիմնել է իր «Դաշինք հանուն ժողովրդավարության և արդարության» կոալիցիան, որի հետ մասնակցել է 2018 թվականի մայիսի դաշնային խորհրդարանի ընտրություններին։ Սակայն 2018 թվականի օգոստոսին խորհրդարանում նախագահի ընտրության նախօրեին վերադարձել է Քուրդիստանի հայրենասիրական միության շարքերը և դարձել կուսակցության միակ թեկնածուն[5]։

Նախագահ Ընտրվելը խմբագրել

Իրաքի նախագահ Բահրամ Սալեհին ընտրելու օգտին, որն առաջադրվել է Քրդստանի հայրենասիրական միության կողմից, քվեարկել է Իրաքի ներկայացուցիչների խորհրդի 219 պատգամավոր, նիստին ներկա 273 պատգամավորներից 329-ը խորհրդարանի անդամներ են։ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունից նրա գլխավոր մրցակից Իրաքի Քուրդիստանի նախկին ղեկավար Մասուդ Բարզանի Ֆուադ Հուսեյնի օգտին իրենց ձայնը տվել են միայն 22 խորհրդարանականներ[2]։

Ընդ որում, խորհրդարանի նիստը մի քանի անգամ հետաձգվել է անհրաժեշտ ժողովի պահանջվող կազմի բացակայության պատճառով։ Ավելին, առաջին փորձից թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, ուստի պատգամավորները ստիպված են եղել երկու անգամ քվեարկել[6]։

Երդում տալով նրան ընտրած պատգամավորների առջև՝ Սալեհը երդվել է պաշտպանել Իրաքի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը Հանրապետության Դաշնային Ժողովրդավարական համակարգի շրջանակներում։ Նա նաև խոստացել է, որ թույլ չի տա նոր ճգնաժամեր և մտադիր է ջանքերը կենտրոնացնել Իրաքի ժողովրդին ծառայելու վրա, այլ ոչ թե «ինչ-որ առանձին խմբի կամ շահագրգիռ անձանց»[5]։

Այսպիսով, 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Բարհամ Սալեհը դարձել Է Իրաքի ութերորդ նախագահը։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Սարբաղ Սալեհի հետ, ով քրդական բուսաբանական հիմնադրամի հիմնադիր և ակտիվիստ է և կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ։ Ունի երկու զույգ երեխա՝ տղա և աղջիկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 «Президентом Ирака избрали экс-главу правительства Курдистана Салеха». RIA.Ru. ՌԻԱ Նովոստի, информационное агентство. 2018 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 178 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 «Биография Бархама Салеха». RIA.Ru. ՌԻԱ Նովոստի, информационное агентство. 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 «Barham Salih: Biography and Profile». 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. 5,0 5,1 «Новым президентом Ирака стал Бархам Салех». TASS.Ru. ТАСС, информационное агентство. 2018 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 178 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «Бархам Салех стал новым президентом Ирака». Iz.Ru. Известия. 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.

[1]:

  1. «Who is the new Iraqi president?». Al Sumaria TV (արաբերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.