Բարըշ Աքարսու (Barış Akarsu; հունիսի 29, 1979(1979-06-29), Բարթըն, Թուրքիա - հուլիսի 4, 2007(2007-07-04)[1], Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա), թուրք ռոք երաժիշտ և դերասան, ով հայտնի է դարձել 2004 թվականի հուլիսից «Akademi Türkiye» (Թուրքիայի ակադեմիա) հեռուստաշոույում հանդես գալուց հետո։ Երեք տարիների ընթացքում թողարկել է երկու ալբոմ, ինչպես նաև նկարահանվել է «Yalancı Yarim» (Սրրելի խաբեբան) հեռուստասերիալում, որը հեռարձակվել է Star TV հեռուստաալիքով[2]։

Բարըշ Աքարսու
Ծնվել էհունիսի 29, 1979(1979-06-29)
Բարթըն, Թուրքիա
Երկիր Թուրքիա
Մահացել էհուլիսի 4, 2007(2007-07-04)[1] (28 տարեկան)
Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա
Ժանրերռոք
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Գործիքներկիթառ և վոկալ
Կայքbaris-akarsu.com
 Barış Akarsu Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Բարըշ Աքարսուը ծնվել և մեծացել է Ամասրա քաղաում Թուրքիայի հյուսիսային հատվածում։ Նա դարջել է ռոք երաժշտության երկրպագու և նախընտրել է Ռուհի Սույի, Ջեմա Կարաջայի և Բարշ Մանչոյի երգերը, ինչպես նաև խմբերի, ինչպիսիք են՝ «U2»-ը և «Լեդ Զեփելին»-ը։

Բարըշը և իր ընկերները հավաքել էին ափամերձ Ամասրա քաղաքում՝ զրուցելու և կիթառով երգեր երգելու համար։ Այնտեղ Բարըշը ձեռք բերեց երաժշտական գործիքներ նվագելու և երգելու հմտություններ։ Երգը կարևոր տեղ է գրավել նրա կյանքում։ Հետաքրքրվում էր նաև տեկվանդոյով, բասկետբոլով և առագաստային սպորտով (դպրոցական տարիներին հետաքրքրված է եղել Ամասրայի առագատային սպորտի (մրջին դպրոցում սովորելու տարիներին հաճախել է նաև Ամասրայի պրոֆեսիոնալ առագաստային սպորտի ակումբ)։

Երաժշտական գործունեություն խմբագրել

Նախքան երաժշտական և կինոնախագծերում հայտնի դառնալը Բարըշը աշխատել է Անթալիայի լողափնյա հանգստյան գոտում։ Այնուհետև նա տեղափոխվել է Կարադենզ Էրեգլի քաղաք, որտեղ սկսել է երգել խորտկարաններում, Տեղական հեռուստատեսությամբ և ռաիոյով, նախքան Թուրքիայի ակադեմիական հեռուստաշոուում հանդես գալը։ Շատ չանցած, շոուի իր հաղթանակից հետո, տեղափոխվել է Ստամբուլ՝ երաժշտական գործունեությունը շարունակելու համար։

2006 թվականի օգոստոսին Բարըշ Աքարսուն թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Islak Islak» վերնագրով, որին հաջոդել է երկրորդը՝ «Dusmeden Bulutlarda Kosmam Gerek» վերնագրով։ Նա իր առաջին ալբոմից ցուցադրել է «Islak Islak», «Kimdir O», «Mavi» և «Amasra» երգերի տեսահոլովակները, իսկ երկրորդ ալբոմից՝ «Vurdum En Dibe Kadar» և «Yaz Demedim» երգերի տեսահոլովակները։ Նա գրել է իր երկրորդ ալբոմի «Ben» և «Yeter Be» երգերի տեքստը և երաժշտությունը։ Մահվան պատճառով անավարտ է մնացել նրա երրորդ ալբոմը։

Դերասանական գործունեություն խմբագրել

Բարըշը «Yalancı Yarim» հայտնի կատակերգական սերիալու խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Այն եղել է որպես զվարճալի ամառային նախագիծ, բայց նրա հաջողությունից և երկրպագուների խնդրանքներից հետո արտադրողները շարունակեցին նկարահանել նոր դրվագներ։ Այդ շոուում Բարըշը ներկայացնում է Թարեկ անունով հարուստ երիտասարդի, ով կրթություն ստանալու նպատակով մեկնում է Իտալիա, բայց շուտով դառնում է Ռալլինգի ամենահաջողակ վարորդը։ Նրա հայրը, ով բանկի սեփականատեր էր, իմնաում է որդու մասին, որի հետևանքով Թարեկը ստիպված է լինում մնալ Թուրքիայում՝ աշխատել և վճարել ուսման ծաղսերը։

Այսպիսով, Թարեկը աշխատանքի է անցնում այլ ազգանվան տակ, որպես Նազի վարորդ։ Նազի հորը բիզնեսների համար վարկ էր հարկավոր, որը նա ցանկանում էր վերցնել այն բանկից, որի տնօրենը Թարեկի հայրն էր։

Թարեկը իր հոր հակակրանքների մասնին տեղեկություններ է տալիս Նազի հորը, որի արդյունքում նրանք (Նազի և Թարեկի հայրերը) ընկերներ են դառնում։ Որպես վարորդ, իր աշխատանքի ընթացքում, Թարեկը և Նազը սիրահարվում են իրար, սակայն նրանցից ոչ ոք չի ցանկանում առաջինը ընդունել մյուսին։

Բացի դրանից, 2005 թվականին Բարըշ Ակարսը եղել է F5-ի անդամ՝ ածիկ խմիչքը խթանելու համար։

Մահ խմբագրել

2007 թվականի հունիսի 29-ին Բարըշը իր երկու ընկերների հետ մասին գնացել էին Բոդրու՝ Բարշայի ծննդյան տարեդարձը նշելու։ Նրանց ավտոմոքենան բախվել է բեռնատարին այն խաչմերուկում, որը չի կառավարվում լուսացույցի օգնությամբ։ Ավտովթարի օրը մահացել են վարորդը, աղջիկը, Զեյնեպ Կոչակը, ինչպես նաև ուղևոր Նալան Կարխամանը։ Բարըշը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ 2007 թվականի հուլիսի 4-ին Բարըշ Ակարուսը մահացել է ավտովթարից ստացած ծանր վնասվածքների պատճառով։ Բարըշի զայրացած երկրպագուների բողոքի արդյունքում այդ խաչմերուկում, որտեղ տեղի է ունեցել ավտվթարը, տեղադրվել է լուսացույց[3]։

Մրցանակներ խմբագրել

  • Akademi Türkiye. առաջին մրցանակը՝ երաժշտական մրցույթի հաղթող, 2004 թվականի հունիսին
  • Olay FM. լավագույն մասնակից, 2005 թվականին գրավել է առաջին հորիզոնականը
  • Журнал «Обзор будущего». 2005 թվականի լավագույն ֆավորիտ ռոք աստղը
  • Turuncu Media Group организации GOLDEN NOTE Music Awards. լավագույն փոփ-ռոք երաժիշտ
  • Стамбульский университет информатики, церемония награждения. Ջեմ Կարաջայի հատուկ մրցանակ
  • USDER (Արողջական, կրթության և սոցիալական շառայոթյունների ասոցիացիա). «Տարվա լավագույն» երաժշտական բաժմում առաջին մրցանակը
  • Ջեմ Կարաջայի հատուկ մրցանակ. ալիքի ցուցահանդես (ապպրիլի 1, 2007)
  • 13th Kral TV Video Music Awards. «Լավագույն ռոք աստղ» բաժնում առաջին մրցանակը (մայիսի 9, 2007)

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Ալբոմներ Թողարկում

Islak Islak

հուվարի 14, 2005

Düşmeden Bulutlara Koşmam Gerek

օգոստոսի 17, 2006

Ayrılık Zamansız Gelir (Posthumous)

հունվարի 4, 2008

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանումը Ալբոմ
2004 «Islak Islak» Islak Islak
2004 «Amasra» Islak Islak
2006 «Vurdum En Dibe Kadar» Düşmeden Bulutlara Koşmam Gerek

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20070708181336/http://www.cnnturk.com:80/TURKIYE/haber_detay.asp?PID=318&haberID=372301
  2. Haber7.com July 5, 2007 Արխիվացված 2010-12-12 Wayback Machine
  3. «CNN Turk July 1, 2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարըշ Աքարսու» հոդվածին։