Բարդի խոշորատերև

բույսերի տեսակ
(Վերահղված է Բարդի խոշորոտերևից)
Բարդի խոշորոտերև
Բարդի խոշորոտերև
Բարդի խոշորոտերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
Տեսակ Բարդի խոշորոտերև (P. balsamifera)
Միջազգային անվանում
Populus balsamifera
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Բարդի խոշորոտերև (լատին․՝ Populus candicans), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ ծառ է՝ 25-30 մ բարձրությամբ, 1,5-ից մինչև 2 մ բնի տրամագծով և լայն-ձվաձև սաղարթով։ Բնի կեղևը գորշամոխրավուն է, խոր ճաքճքված։ Ընձյուղները անկյունավոր են, սկզբում մազմզուկապատ, այնուհետև՝ մերկ, ձիթականաչավուն կամ կարմրադարչնագույն։ Բողբոջները հասնում են մինչև 1 սմ երկարության, սուր-կոնաձև են, դեղնագորշավուն, կպչուն։ Տերևները լայն-ձվաձև են, խոր-սրտաձև հիմքով, 7-22 սմ երկարությամբ և 7-18 սմ լայնությամբ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից սպիտակավուն, թարթիչաեզր, անհավասար գեղձաատամնաեզր, թիթեղի հիմքում 2 խոշոր գեղձերով։ Տերևակոթունները գլանաձև են, մազմզուկապատ։ Տերևակիցները երկար են պահպանվում։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում, արևելյան նահանգներում, գետահովիտներում։ Մեր հանրապետության պայմաններում հավասարաչափ կերպով լավ է աճում ինչպես հարթավայրային, այնպես էլ բարձրլեռնային շրջաններում։ Երևանի բուսաբանական այգում կան խոշոր ծառեր, մինչև 16-18 մ բարձրությամբ և 50-70 սմ բնի տրամագծով, որոնք աչքի են ընկնում արտակարգ արագ աճով ու դեկորատիվ բարձր հատկանիշներով։ Լավ է աճում Նաև Վանաձոր, Սևանում, Գյումրիում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 270։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի խոշորատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի խոշորատերև» հոդվածին։