Բարդի Սիմոնի
Բարդի Սիմոնի | |
Բարդի Սիմոնի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Ուռազգիներ (Salicaceae) |
Ցեղ | Բարդի (Populus) |
Տեսակ | Բարդի Սիմոնի (P. simonii) |
Միջազգային անվանում | |
Populus simonii |
Բարդի Սիմոնի (լատին․՝ Populus simonii), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելՏերևաթափ ծառ է՝ մինչև 20 մ բարձրությամբ և 0,8-1,2 մ բնի տրամագծով։ Երիտասարդ ընձյուղները բարակ են, մի փոքր դեպի ցած հակված, մերկ կամ մազմզուկապատ, կարմրագորշավուն, փայլուն, խոշոր ոսպնյակներով ու 4-5 երկարավուն խցանային ելուստներով ծածկված, որոնք ընձյուղին անկյունավոր տեսք են տալիս։ Բողբոջները խոշոր են, երկարավուն սրածայր, մերկ, կպչուն։ Տերևները շեղանկյունաձև են կամ շեղանկյուն-էլիպսաձև, միանգամից սրվող, լայն կամ նեղ սեպաձև հիմքով, 4-12 սմ երկարությամբ և 3-8 սմ լայնությամբ, վերևից մուգ կանաչավուն, կարմրավուն ջղերով, ներքևի կողմից սպիտակակապտավուն, մանր-սղոցաեզր։ Վարսանդային կատվիկների երկարությունը հասնում է 2-2,5 սմ-ի, մերկ են։ Պտղատուփերի երկարությունը 3-4 մմ է, տանձանման են, մերկ կամ մազմզուկապատ, 2-3 փեղկերով։
Տարածվածություն
խմբագրելԲնական պայմաններում տարածված է Սիբիրում, Հյուսիսային Չինաստանում, Մանջուրիայում, Կորեայում, Մոնղոլիայի արևելքում։ Հայաստանի տարածքում հանդիպում է գրեթե ամենուրեք։ Առանձնապես շատ է տարածված Սևանի ավազանում, Կամոյում, Մարտունիում, Վարդենիսում։ Լավ է աճում նաև Շիրակի դաշտում, Ապարան-Հրազդանում և Արարատյան դաշտում։ Հաճախ է հանդիպում Երևանի կանաչ տնկարկներում, որտեղ լավ է դիմանում օդի չորությանը և ժամանակավոր երաշտին։ Բազմանում է կտրոններով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (136)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի Սիմոնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի Սիմոնի» հոդվածին։ |