Բարբուս-տիկտո[1], կամ պունտիուս-տիկտո[1] (լատին․՝ Barbus ticto), Կարպ ընտանիքից ձուկ։

Բարբուս-տիկտո
Կենդանիներ (Sargocentron spiniferum)
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Կարպեր
Թագավորություն Կենդանիներ
Դաս Փշոտ ձկներ
Ցեղ Բարբուսներ
Տեսակ Բարբուս-տիկտո
Լատիներեն անվանում
Barbus ticto (Hamilton, 1822)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 161061
NCBI 7898

Նկարագրություն խմբագրել

Մարմինը օվալաձև ձգված է, կողքերից տափակացված։ Կողային գիծը ամբողջական չէ, թեփուկները՝ խոշոր։ Բեղիկները բացակայում են։ Մեջքը մոխրականաչագույն է, կողքերը՝ արծաթազօծ մետաղական փայլով, փորը սպիտակ է։ Արուն տարբերվում է էգից մարմնի վրա գտնվող ալ կարմիր գծով։ Բնության մեջ Բարբուսը հասնում է մինչև 10 սմ-ի, իսկ ակվարիումում՝ 6-8 սմ-ի։

Տարածումը խմբագրել

Հայրենիքը- Հնդկաստան, Շրի Լանկա, Հիմալայներ, Պակիստան, Նեպալ, Բանգլադեշ, Մյանմա և Թայլանդ։

Բնակվում է քաղցրահամ և աղի ջրերում, հեղեղատների պղտոր ջրափոսերում։

Բնույթը խմբագրել

Բնույթը խաղաղ է, շարժուն, պարսը կազմված է ոչ ավել 6 ձկից։ Ակվարիումում գտնվում է կամ ջրի վերին կամ մեջտեղի շերտում։

Ամենակեր ոչ քմահաճ ձուկ է, սակայն հակված է շատակերության։ Առաջարկվող ջերմությունը 24-26 °C․ pH 6,5-7,8, կոշտությունը 4-20' dH։ Առաջարկվող ջրի ծավալը մինչև 50 լ։

Չի կարելի համատեղել երկարացված կամ վեիլտայլ լողակներով ձկների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Пятиязычный словарь названий животных. Рыбы, страницы 136

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբուս-տիկտո» հոդվածին։