Բարբարա Բոնանսեա
Բարբարա Բոնանսեա (իտալերեն՝ Barbara Bonansea, հունիսի 13, 1991[1], Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստուհի, Թուրինի «Յուվենտուս» ակումբի կանանց թիմի և Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան։ Իտալիայի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստուհի[2]։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 13, 1991[1] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Դիրք | wing half | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարզական կարիերաԽմբագրել
ԱկումբներումԽմբագրել
2006-2012 թվականներին հանդես է եկել «Տորինո»-ի կանանց թիմում, որի կազմում Իտալիայի բարձրագույն խմբի առաջնությունում անց է կացրել ավելի քան 100 հանդիպում։
2012-2017 թվականներին խաղացել է «Բրեշիա»-ի կանանց թիմում, որի կազմում երկուական անգամ նվաճել է Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի (Serie A) չեմպիոնի և Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթակրի տիտղոսները։
2017 թվականից խաղում է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի կանանց թիմում, որի հետ կնքած պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի վերջին[3]։
ՀավաքականումԽմբագրել
Բարբարա Բոնանսեան Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերին՝ մասնակցելով Հունաստանի թիմի դեմ մրցախաղին, որն անց էր կացվում Եվրո-2013-ի ընտրական փուլի շրջանակում[4]։
Աշխարհի կանանց ֆուտբոլի 2015 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերում Բարբարան խփել է յոթ գոլ, ընդ որում՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ մրցախաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ[5]։
Նա մասնակցել է նաև Եվրո-2017-ի[6] և աշխարհի կանանց ֆուտբոլի 2019 թվականի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարերին։
Մարզական նվաճումներԽմբագրել
Բրեշիա թիմի կազմում
- Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի (Serie A) առաջնության հաղթող - 2013/14, 2015/16
- Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2014/15, 2015/16
- Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2014/15, 2015/16, 2016/17
Յուվենտուս թիմի կազմում
- Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 2017–18, 2018–19, 2019–20, 2020–21, 2021–22
- Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2018–19, 2021–22
- Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2019, 2020–21, 2021–22
Անհատական ձեռբերումներ
Անձնական կյանքԽմբագրել
Բարբարա Բոնանսեան ունի տնտեսագետի մասնագիտական բարձրագույն կրթություն[12]։ Սիրում է ընթերցել Դեն Բրաունի գրքերը, դիտել ռոմանտիկ և թրիլլեր ֆիլմեր, կիթառ նվագել։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Gran Galà del calcio, la Juventus fa incetta di premi»։ corriere.it։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-21-ին։ Վերցված է 2017-12-29
- ↑ «BARBARA BONANSEA RINNOVA FINO AL 2022!»։ juventus.com (իտալերեն)։ Официальный сайт ФК «Ювентус»։ 2021-06-04։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-09-ին։ Վերցված է 2021-06-09
- ↑ «Grecia-Italia (0-0)»։ uefa.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-20-ին։ Վերցված է 2017-12-29
- ↑ «Italia-Macedonia (15-0)»։ uefa.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-20-ին։ Վերցված է 2017-12-29
- ↑ «Ufficializzata la lista delle 23 Azzurre convocate per il Campionato Europeo»։ figc.it։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-09-ին։ Վերցված է 2017-12-29
- ↑ «Gran Galà del calcio, la Juventus fa incetta di premi» (իտալերեն)։ Il Corriere della Sera։ 31 January 2017։ Վերցված է 31 January 2017
- ↑ «Gran Gala del Calcio 2019 winners»։ Football Italia։ 2 December 2019։ Վերցված է 2 December 2019
- ↑ «The FIFA FIFPRO Women’s World 11 of 2019-2020 - FIFPRO World Players' Union»։ FIFPRO (անգլերեն)։ 2020-12-17։ Վերցված է 2020-12-17
- ↑ «2020-2021 Women's FIFA FIFPRO World 11 Revealded»։ FIFPRO (անգլերեն)։ 2022-01-17։ Վերցված է 2022-01-19
- ↑ «Hall of Fame: Nesta, Rummenigge, Conte, Rocchi, Cabrini and Bonansea among those inducted»։ Federazione Italiana Giuoco Calcio (անգլերեն)։ 3 February 2022։ Վերցված է 3 February 2022
- ↑ «ESCLUSIVA – Barbara Bonansea: Segno particolare? Sono una calciatrice»։ mondosportivo.it։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-20-ին։ Վերցված է 2017-12-29
Արտաքին հղումներԽմբագրել
Բարբարա Բոնանսեա Վիքիպահեստում |
- Barbara Bonansea at UEFA (իտալերեն)
- Barbara Bonansea at Football.it (իտալերեն)
- Barbara Bonansea at Connect World Football
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)