Բարամ (եբրայերեն՝ ברעם‎), ազգային պարկ Իսրայելում։ Անվանվել է հռոմեա-բյուզանդական շրջանի հին հրեական բնակավայրի անունով, որի տարածքում էլ այն ստեղծվել է[1]։ Հիմնադրվել է 1966 թվականին[2]։

Բարամ
Տեսակազգային պարկ
Երկիր Իսրայել
Հիմնվել է1966
Բարամ (ազգային պարկ)ը գտնվում է Իսրայելում
Բարամ (ազգային պարկ)
Բարամ (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Բարամ (ազգային պարկ)

Գտնվում է լեռնային վերին Գալիլեայում՝ Մերոն լեռան և Լիբանանի հետ սահմանի միջև։ Նրա կողքին է գտնվում համանուն Կիբուցը[3][4]։

Պատմություն խմբագրել

Հրեական բնակավայր Բարամը հիմնադրվել է անտիկ ժամանակներում։ Նրա տեղում հայտնաբերված սինագոգի մնացորդները պատկանում են մեր թվարկության 2-րդ դարին։ Բարամը հիշատակել են հրեա ճանապարհորդներ Շմուել Բեն Շիմշոնը (1210), Մոշե Բասուլան (1523), անհայտ ճանապարհորդ, Ռամբամի աշակերտը (14-րդ դարասկիզբ) և ուրիշներ[1][5][6][7]։ Նրանց կարծիքով՝ մեծ սինագոգում է եղել Շիմոնա բար Յոհայի ռաբբի եշիվան[1][5][6][7]։

19-րդ դարում նրա տեղում գտնվում էր քրիստոնեական Բիրիմ գյուղը, որը կառուցվել էր հրեական բնակավայրի ավերակների վրա և գրեթե ամբողջությամբ ժառանգել էր նրա անունը[6][8]։ Գյուղը հիմնադրել են դրուզների հետ կոնֆլիկտի արդյունքում Լիբանանից փախած մարոնիները[9][10]։

Բիրիմի բնակիչները 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում ստիպված են եղել հեռանալ գյուղից, գյուղն ավերվել է 1949 թվականին՝ սահմանին մոտ 2 կմ հեռավորության և Լիբանանի կողմից ահաբեկչական խմբերի ներթափանցման վտանգի պատճառով։ Բնակիչների հիմնական մասը տեղափոխվել է Գուշ Հալյավ (Ջիշ) գյուղ, որը գտնվում է Բիրմայից հարավ։ Գյուղի վերականգնման մասին նրանց ներկայացրած հայցերը բավարարված չեն եղել։ Բարամ զբոսայգում պահպանված եկեղեցին նախկինի պես մարոնիների հոգևոր կենտրոնն է[1][6][11]։

1949 թվականին գյուղի մնացորդների մոտ ստեղծվել է Բարամ կիբուցը[3][4]։

Տեսարժան վայրեր խմբագրել

 

Այգու ցուցադրության հիմնական մասը թալմուդյան շրջանի լավ պահպանված «Մեծ սինագոգն» է։ Այլ հնագիտական գտածոների հետ միասին այն վկայում է մեր թվարկության 2-4-րդ դարերում այստեղ բնակվող ծաղկուն հրեական համայնքի մասին[5][11]։ Մեծ սինագոգի տարածքը 15,2 × 20 մ է, այն կառուցված է մեծ մշակված քարերից, պահպանվել են նաև մեծ բարձր սյուներ։ Սինագոգում հայտնաբերվել է եբրայերեն երկու արձանագրություն․ «Կառուցվել է Էլազար բար Իուդանի կողմից» և «Այո, խաղաղություն կլինի այս վայրում և բոլոր վայրերում, ուր իր ժողովուրդը` Իսրայելը, բնակվում է. Յոսե հա Լևի բար Լևին կառուցել է այս քիվը, թող օրհնվեն նրա գործերը, ամեն»։ Լավ պահպանված ճակատն ունի դեպի Երուսաղեմ շրջված երեք գեղեցիկ քանդակված դուռ՝ զարդարված քարե փորագրություններով[1][5][6][11]։

Մեծ սինագոգի կողքին գտնվել է նաև փոքր սինագոգ, որը գործնականապես ամբողջովին ավերվել է 19-րդ դարում։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել է գրություն. «Թող խաղաղություն լինի այս վայրում և Իսրայելի յուրաքանչյուր տանը։ Յոսե բար Լևին կառուցել է այս շեմքը։ Թող օրհնվի նրա աշխատանքը։ Շալոմ»։ Պեղումների ընթացքում հայտնաբերված դռան փակոցները ներկայումս ցուցադրվում են Լուվրում։

Այգու կազմի մեջ մտնում են նաև Բարիմ մարոնիական գյուղի մնացորդները[1][5][6][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Бар‘ам (древнее еврейское поселение)՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. «ברוכם הבאים לגן לאומי ברעם» (PDF). רשות הטבע והגניםlang=he. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. 3,0 3,1 Бар‘ам (кибуц)՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. 4,0 4,1 «Кибуц Барам». praisman.com. 2011. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Jacqueline Schaalje, 2001
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Joe Yudin, 2012
  7. 7,0 7,1 C.R. Conder and H.H. Kitchener, 1881, էջ 207, 233—234
  8. C.R. Conder and H.H. Kitchener, 1881, էջ 12, 207, 232—234, 372, etc.
  9. Seth Frantzman (2006). «The Strength and the Weakness: Palestinian Arab Christians between Islam and Zionism 1900-1948». M.A Thesis (անգլերեն). Hebrew University of Jerusalem. էջ 9. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին. «In 1860 the Maronites suffered from massacres in the Lebanon, massacres carried out by their Druze neighbors. The Maronites established a few villages in the northern Galilee adjoining the border of Lebanon, including Jish and Kfar Baram
  10. Ryan Jones, 2014
  11. 11,0 11,1 11,2 11,3 Bar'am National Park, 2013

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Տեսանյութ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարամ (ազգային պարկ)» հոդվածին։