Բաթաբաթ
(Վերահղված է Բատաբարից)
Բաթաբաթ (ադրբ.՝ Batabat), լեռնային լիճ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։
Բաթաբաթ
ադրբ.՝ Batabat | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Ադրբեջան | |
Վարչատարածքային բաժանում | Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 2113[1] մ | |
Գտնվում է Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի լեռներում, Նախիջևան գետի աջ ափին։ Լճից արևելք գտնվում են Բիչենաքի ոլորանները[1]։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից 2113 մետր բարձրության վրա[1]։ Լիճը շրջապատում են ալպիական մարգագետինները, որոնց ոչ շատ հեռու գտնվում է Քյուքյուչայ գետի ակունքը (Նախիջևան գետի վտակներից մեկը)[2]։ Լիճը հայտնի է լողացող տորֆային կղզիով[3]։ Բաթաբաթ լճի ափին գտնվում է Բաթաբաթի աստղադիտարանը։ Բաթաբաթի հարևանությամբ է գտնվում նաև Գանլըգյոլ լիճը[2]։ Լճի վրա գործում է ամբարտակ։ Մտնում է Շահբուզի արգելոցի կազմի մեջ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 К. Гюль, А. Гулиев, А. Надиров Советский Союз. Азербайджан. — Мысль, 1971. — 318 с. — (Советский Союз. Географическое описание в 22 томах). — 90 000 экз.
- ↑ 2,0 2,1 «Озёра». tourism.az — Министерство Культуры и Туризма Азербайджанской Республики. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Озёра Азербайджана». portal.azertag.az. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Заповедники, парки, заказники» (PDF) (ռուսերեն). files.preslib.az — Управление делами Президента Азербайджанской Республики. ПРЕЗИДЕНТСКАЯ БИБЛИОТЕКА. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթաբաթ» հոդվածին։ |